Ի՞նչ ունեցվածքով հեռացավ 7 օր որպես վարչապետ պաշտոնավարած Սերժ Սարգսյանը (Տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»՝ այս խոսքերով երկիրի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ տալով հեռացավ Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում ամենակարճ պաշտոնավարած վարչապետը` Սերժ Սարգսյանը, ով վարչապետի պարտականություններն իրականացրեց ընդամենը 7 օր: Արդեն տևական ժամանակ Սերժ Սարգսյանն ակտիվ քաղաքականության մեջ չէ, նա հրապարակային հանդիպումներ և ելույթներ չի ունենում և զբաղված է կուսակցական գործունեությամբ: Այսպիսով, Zham.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքով հեռացավ Սերժ Սարգսյանը: Մայիսի 2-ին ներկայացված պաշտոնի դադարեցման հայտարարագրում Սերժ Սարգսյանը գրանցել է 1 բնակարան և MITSUBISHI MONTERO-SPORT 3.5 I մոդելի ավտոմեքենա: Սարգսյանի փոխառությունները կազմել են 107 մլն 998 657 դրամ: Դրամական միջոցները կազմել են 25 մլն 200 000 դրամ: Եկամուտները` 19 մլն 871 282 դրամ, որը գոյացել է հետևյալ միջոցներից` 15 մլն 470 010 դրամ` աշխատանքի վարձատրություն, 689 078 դրամ` աշխատանքի վարձատրություն, 3 մլն 712 194 դրամ` տրվա փոխառություններից ստացված եկամուտ: Սերժ Սարգսյանը հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող 3 անուն թանկարժեք գույք` Հնաոճ իրեր, Կտավների հավաքածու, Ժամանակակից նկարիչների կտավներ: Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի ունեցվածքի վերջին հայտարարգիրը 2017 թվականի տարեկան հայտարարագիրն է, որը ներկայացվել է ս/թ մարտի 20-ին: Ռիտա Սարգսյանը հայտարարագրել է միայն դրամական միջոցներ և եկամուտներ: Հարկային տարվա սկզբին դրամական միջոցները կազմել են 17 մլն 950 000 դրամ, որը հարկային տարվա ավարտին աճել է` դառնալով 18 մլն 600 000 դրամ: Եկամուտները կազմել են 10 մլն 553 294 դրամ, որը գոյացել է տրված փոխառություններից ստացված տոկոսից:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am