Չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից. Վալերիյ Օսիպյանը` Սյունիքում

Նոյեմբերի 29-ին նախատեսված հաջորդ աշխատանքային հանդիպումը Սյունիքի մարզում էր։ Ներկա էին դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով Սյունիքում առաջադրված պատգամավորության թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Վալերիյ Օսիպյանը նրանց էլ մանրամասն ներկայացրեց ոստիկանության որդեգրած սկզբունքները՝ ընգծելով, որ անընդունելի է լինելու զարտուղի ճանապարհով քվեներ ստանալու մեթոդները․ մերօրյա ոստիկանությունն ի զորու է բացահայտելու ցանկացած ապօրինություն։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները նույնպես շահագրգռված են թափանցիկ ու որակյալ ընտրություններ անցկացնելով, ուստի ոստիկանությանը պատրաստակամ կաջակցեն այդ գործում։ Ոստիկանության պետը ներկայացրեց նախընտրական շրջանում իրականացված կանխարգելիչ գործողությունները՝ ներկաներին հավաստիացնելով, որ դրանք ևս արդյունք են տալիս։ Վալերիյ Օսիպյանը թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին հորդորեց կազմակեպվող կամ իրականացվող ցանկացած ապօրինության վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես ահազանգել։ «Վստահեցնում եմ, որ ձեր ոչ մի ահազանգ օդում չի մնա։ Մենք հետևողականորեն կարձագանքենք ու համապատասխան ընթացք կտանք»,-ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։ Աշխատանքային հաջորդ հանդիպումը մարզը սպասարկող ոստիկանների հետ էր։ Քննարկման առանցքային թեման դարձյալ ընտրության օրը ոստիկանական ծառայությունների ճշգրիտ կազմակերպումն ու իրականացումն էր։ Ոստիկանության պետը անձնակազմին հրահանգեց տեղերում ակտիվացնել աշխատանքը բնակչության հետ՝ ձևավորելով համագործակցային արդյունավետ դաշտ, որ քաղաքացիները ևս ներգրավվեն ապօրինությունների հայտնաբերմանը։ Վալերիյ Օսիպյանը Սյունիքի ոստիկաններից ևս պահանջեց ծառայողական պարտականությունները կատարելիս չթերանալ ու չտրտնջալ՝ հիշեցնելով, որ ինքը անբարեխիղճ ծառայողներին համակարգում չի հանդուրժի։ «Օրենքով ձեզ վերապահված լիազորություններն իրականացնելիս չկաշկանդվե՛ք որևէ մեկի ո՛չ կարողություններից, ո՛չ էլ դիրքից»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ բոլորը հավասար են օրենքի առջև։  

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am