«Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը…». Կարեն Օհանջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա»,- այս մասին Facebook-ի էջում գրել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը: Նա գրել է, որ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբեք չէր մտածի, որ Հայաստանի ղեկավարը երբևէ կարող է հասնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չարության այնպիսի մակարդակի, ինչպես ներկայումս է տեղի ունենում: Նրա խոսքով, Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք, Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ իրեն թույլ չի տվել անհիմն հրապարակային պատիժ կազմակերպել Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ: «Պարոն Հայաստանի վարչապետի պաշտոնակատար, ո՞վ է Ձեզ թույլ տվել հարազատ պետության ղեկավարին անհարիր կերպով արտահայտվել Արցախի ղեկավարների հասցեին: Նման բան իրեն թույլ չի տալիս նույնիսկ մեզ թշնամի պետության ղեկավարը: Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն ընտրել է մեր նախագահին և իշխանության մարմիններին ամբողջությամբ թափանցիկ և մրցակցային հիմքի վրա: Ես արտահայտում եմ Արցախում էական թվով մարդկանց կարծիք, որոնք վրդովված են Ձեր պահվածքից և պահանջում են Ձեզնից ճանաչել սեփական չափը և այն, թե որտեղ են ավարտվում ձեր իրավասությունները: Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից հասցված վիրավորանքների և մեր ժողովրդի ազգային անվտանգության մակարդակն իջեցնելու համար: Հանդիսանալով Արցախում թավշյա հեղափոխության ամենամեծ քարոզիչը, այս մի քանի օրերի ընթացքում Դուք տարված լինելով նախընտրական արշավով՝ արեցիք ամեն հնարավորը, որպեսզի այնպիսի մարդիկ, ինչպիսին ես եմ, սկսեն մեջքով շրջվել Ձեզ և սիրո հեղափոխության գաղափարին: Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության քարոզի փոխարեն՝ ատելություն է հոսում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր ինչ-որ հարցերում համաձայն չեն Ձեր հետ: Հանդուրժողական եղեք և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրին, ապա իմացեք մեկ բան` մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ որոշելու՝ ինչպես ապրել, ում ընտրել և ում կարդալ: Եվ Աստված հեռու տանի, եթե որևէ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ` ինչպես ապրել: Դեռ մնում եմ ապրիլյան թավշյա հեղափոխությանը հավատարիմ: Անկեղծ՝ Ձեր Կարեն Օհանջանյան»,- գրել է իրավապաշտպանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am