Կարտոֆիլի գնի թռիչքային աճ է գրանցվել.որքան դեռ կբարձրանա՞

«Փաստ» թերթը գրում է. «Դեռ մի քանի ամիս առաջ մասնագետներն ահազանգում էին, որ կարտոֆիլի գները ձմռան ընթացքում կբարձրանան, բայց դրան ոլորտի պատասխանատուներն այդպես էլ չարձագանքեցին: Ու չնայած, կարելի է խորհուրդ տալ կարտոֆիլի փոխարեն, օրինակ, բրինձ կամ մակարոն ուտել, բայց հավատացեք, որ դրանից ոլորտի խնդիրները չեն լուծվի: Օրերս գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսներին հորդորել է լոլիկի հարավամերիկյան ցեցի (Tuta absoluta) մեծ տարածումը, զարգացումը և դրա հետևանքով մորմազգի մշակաբույսերի՝ լոլիկի, սմբուկի, տաքդեղի, կարտոֆիլի և այլ տեսակների ցանքերին հասցված վնասը չեզոքացնել ընթացիկ տարվա աշնան– ձմռան ամիսներին որոշակի միջոցառումներ իրականացնելու միջոցով, սակայն պարզվում է՝ դրանով, ինչպես ասում են, ո՛չ սայլը տեղից կշարժվի, ո՛չ էլ վտանգը կչեզոքանա:

Գյուղնախարարության մասնագետները ֆերմերներին խորհուրդ են տալիս աշնանը՝ բերքահավաքից հետո, հավաքել և ոչնչացնել կամ առնվազն 50 սմ խորությամբ հորել մորմազգի մշակաբույսերի կանաչ զանգվածը, ուշ աշնանը կատարել հողի խորը վար, իսկ ձմռանը՝ հունվարին, երբ հողը սառած է, կատարել կրկնավար, որի արդյունքում վարելաշերտի ստորին հատվածում պատսպարված վնասատուներն ու հիվանդությունների հարուցիչները, տեղափոխվելով հողի մակերես, կոչնչանան:
Նախարարությունը խոստանում է նաև հետագայում այլ արժեքավոր խորհուրդներ էլ տալ գյուղատնտեսներին, բայց մոռանում են, որ, օրինակ, սառած հողը խորը վարել պարզապես հնարավոր չէ:
Այս տարվա սեպտեմբերին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը ահազանգել էր, որ տարեվերջին հանրապետությունում կարտոֆիլի դեֆիցիտ կլինի: Եվ, փաստորեն, այդպես էլ եղավ: Արդեն մի քանի օր է՝ կարտոֆիլի գնի թռիչքային աճ է գրանցվել: Դրա պատճառն, ըստ Բերբերյանի, նույնն է՝ բնագավառը գտնվում է բարձիթողի վիճակում, և այն շտկելու որևէ քայլ այդպես էլ չի իրականացվում: Ինչ վերաբերում է գյուղնախարարության կողմից ցեցի դեմ պայքարելու խորհուրդներին, մասնագետն այն պարզապես ծիծաղելի է համարում: «Դրանով նախարարությունը փորձում է ողջ պատասխանատվությունը գցել ֆերմերների վրա: Իսկ նախարարության երիտասարդները գիտե՞ն, որ հնարավոր չէ սառած հողը կրկնավար անել: Իրենց առաջարկածը պայքար չի, և մենք այդ ձևով հաջողության չենք հասնի: Վերջին 3–4 նախարարները պատահական մարդիկ են, որի պատճառով էլ բնագավառում բարձիթողի վիճակ է: Այս ընթացքում կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են 3500 հեկտարով, այսինքն՝ 15 %–ով: Երբ գարնանը մենք դիմեցինք նախարարությանը, որ կարտոֆիլի սերմացուն պակասություն է անելու և խնդրեցինք ֆերմերներին օգնել՝ անտոկոս վարկեր տրամադրել տնկանյութ ձեռք բերելու համար, կառավարությունը չընդառաջեց: Փոխարենը անորակ գարի բերեցին, ինչը մնաց պահեստներում, մի մասը փչացավ, մի մասը մկները կերան, պետությանը հասցվեց 240 միլիոն դրամի վնաս: Բայց դրա համար ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց կամ չդատվեց: Այդ գարին մինչև հիմա պահեստներում է, իսկ քանի որ կարտոֆիլի սերմացուի պահանջն այդպես էլ չբավարարվեց, բնական է, որ ցանքատարածությունները պետք է պակասեին և բերքն էլ քիչ լիներ»,– ասաց Հ. Բերբերյանը: Այս ամենին գումարվել են նաև եղանակային անբարենպաստ պայմանները, և հիմա ունենք այն, ինչ ունենք: Պարզ հաշվարկներով 3 մլն ազգաբնակչություն ունեցող երկրում կարտոֆիլի միջին պահանջարկը 450 հազար տոննա է: Դրանից մոտ 120 հազարը հաջորդ տարվա տնկանյութն է, իսկ մնացածը սպառում է ժողովուրդը: Վարկածը, թե ֆերմերները կարտոֆիլը շուկա չեն հանում, որպեսզի ձմռան ամիսներին ավելի թանկ գնով իրացնեն, Բերբերյանը լուրջ չի համարում, քանի որ այն պահեստներում պահելն ավելի թանկ հաճույք է: «Գյուղացիներն այս ընթացքում գումարներ են փնտրում, որ իրենց վարկերը փակեն: Ուստի հիմնականում ավելի շահագրգռված են ստացված բերքն արագ վաճառել: Բացի այդ, երկարատև պահպանելու ընթացքում ֆերմերները կորուստներ են ունենում: Եվ ես չեմ կարծում, որ կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող ֆերմերներն այսօր նստած սպասում են, թե երբ է կարտոֆիլը թանկանալու, որ վաճառեն: Ընդհակառակը՝ գյուղացուն ձեռնտու է, որ հենց դաշտից վաճառի, ոչ թե հավելյալ գումարներ ծախսի, որ հետագայում այն ավելի թանկ վաճառի»,- ասաց Հ. Բերբերյանը: Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ գյուղատնտեսությունն արտադրություն է բաց երկնքի տակ: Այն բավականին բարդ ու բազմաճյուղ ոլորտ է, ուստի դրանով պետք է հետևողականորեն զբաղվել: Ոլորտին մատների արանքով նայելը, ըստ Բերբերյանի, առնվազն, անբարոյականություն է: Ինչ վերաբերում է կարտոֆիլի գնաճին, ապա Բերբերյանի կանխատեսումներով, հունվարին 1 կիլոգրամի արժեքը կհասնի 350 դրամի: Եվ, որպեսզի հաջորդ տարի էլ նման խնդիրներ չլինեն, պետք է այսօրվանից պատրաստվել, մինչդեռ ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ ոչինչ էլ չեն ձեռնարկում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am