«Կրկնվում է նույն սխալը, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը, ինչպես արդեն տեղեկարցել ենք, երեկ ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով շարունակել ընտրապայքարը ԱԺ արտահերթ ընտրություններում: Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Ինձ թվում է՝ կրկնվում է նույն սխալը, ինչ լտպ-ի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնվող՝ ՀՅԴ ներքին դասավորումներին, ներքին քննարկումներին ծանոթ որոշ «գիտակներ» նրան ներշնչեցին, որ ՀՅԴ-ն իր ամբողջության մեջ պատրաստ կլինի ընդունել իր քաղաքական ուղեգիծը, իր վտանգավոր մոտեցումները տարբեր, այդ թվում ՀՅԴ համար ծրագրային նշանակություն ունեցող Արցախյան հարցում, և միակ արգելքը այդ ճանապարհին ՀՅԴ Բյուրոյի օրվա ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի «անհաշտ» դիրքորոշումն է։

Այդ մարդիկ նախկին դաշնակցականներ էին, սակայն որքան էլ փորձառու էին, չէին հասկանում, որ Բյուրոյի ներկայացուցիչը, ով էլ լինի, ինչ ճանապարհ էլ անցած լինի, ինչ հեղինակություն էլ ունենա, չի կարող չարտահայտել ՀՅԴ ընդհանրացած տեսակետը, չի կարող դուրս գալ կուսակցության ընդհանուր ուղեգծից, գաղափարական արմատներից և ծրագրային սկզբունքներից։
Նրանք, լինելով եսակենտրոն, անձակենտրոն պատկերացումների կրող, այդպես էլ չէին հասկացել Դաշնակցության էությունը, այդ պատճառով էլ հայտնվել էին կուսակցությունից դուրս։ Նրանց խորհրդին հետևելով լտպ-ն Հայաստանից արտաքսեց ընկ. Հրայր Մարուխյանին, հետագայում արգելեց կուսակցության գործունեությունը Հայաստանում։
Թվում էր այլևս չկա արգելք կուսակցությունը բերել իր համար ցանկալի քաղաքական ուղեգծի, ավելին, Ընդհանուր ժողովում փոխվեց կուսակցության ղեկավար կազմը՝ ինչպես հիմա կասեին, եկավ այլ «շերտ», սակայն կուսակցության ուղեգիծը չփոխվեց։ Հիմա էլ իրավիճակը կարծես կրկնվում է այլ դերակատարներով։ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հայտնվել են նախկին դաշնակցականներ, որոնք իրենց «նախկին» դառնալու մեղքը տեսնում են ոչ թե իրենց մեջ, իրենց արարքներում, այլ կուսակցության «ղեկավարների»՝ իմա՝ Հրանտ Մարգարյանի ու մարմինների այլ անդամների սուբյեկտիվ, կողմնակալ վերաբերմունքի, ՀՅԴ սկզբունքներից շեղվելու մեջ, իսկ կուսակցության շարքերը համարում եմ իրենց կողմնակից։ Եվ իրենց այս մոտեցումը իրենք հրամցնում են այսօրվա իշխանությանը և վարչապետին, նրան ասելով, որ ՀՅԴ ղեկավարությունն ու շարքերը տարբեր մտածողություն ունեն, հետևաբար՝ եթե հեռանա ղեկավարությունը, շարքերը ամբողջությամբ կլինեն իշխանության կողքին։ Ինչ կարող եմ ասել. պետք չի հավատալ «նախկինների» այս հեքիաթին, իրենք խնդիր ունեն կուսակցությունից իրենց հեռացումը բացատրել ուրիշների կողմնակալությամբ, իրենց ներկայացնել որպես «իրական» դաշնակցականներ։ Դրա ապացույցն է լտպ 94-97 փորձը, պետք չի կրկնել նույն սխալը, արդյունքը նույնն է լինելու։ Իսկ գաղտնիքը մեկն է. ՀՅԴ-ն ունի գաղափարական ու ծրագրային հենք, որին մենք բոլորս հավատում ենք, մենք հավատարմության երդում չենք տվել որևէ անձի, կապված չենք նրա հետ անձնական շահով։ Դրա մեջ է ՀՅԴ կենսունակության գաղտնիքը։ 128 տարվա մեջ փոխվում են ղեկավարները, բայց չի փոխվում ՀՅԴ-ն ու Դաշնակցականների հավատամքը»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am