Իջեք երկնքից ու մարդավարի պահեք ձեզ. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրում է. «Այսօր մի քանի պրոֆիլակտիկ ստուգումների նպատակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցին կից պոլիկլինիկայում էի: Առաջին հարկից մինչև վերին հարկեր դժգոհություն ու տարակուսանք էր, ու որոշեցի գրել սրա մասին, որ առողջապահության նախարարը իմանա: Դժգոհություն է իր նշանակած կադրերից՝ ղեկավարությունից, որոնք աշխատակիցների պնդմամբ, հաղորդակցման տարրական կուլտուրա չունեն, բուժանձնակազմի հետ խոսում են քիթները ցից, արհամարհանքով, վիրավորելով, ասես վերին արտի ցորեն: Հիասթափություն հայտնեցին, որ ամիսներ առաջ ոգևորված էին հեղափոխությամբ, նախկին բարքերից էլ գոհ չէին, բայց այժմ հիասթափված են նոր բարքերից, անորոշության մեջ են: Անուններ չեմ տա, չգիտեմ էլ, թե ում մասին է խոսքը, բայց նշանակումների համար խոսում են մեժդուսաբոյչիկների մասին՝ ընկեր, ընկերոջ կին և այլն... Բոլորը համատարած տարակուսած են նորանշանակ մենեջերներից, որոնք առանց բժշկական խալաթների շրջում են, վերահսկում են, թե ինչը՝ իրենք էլ չգիտեն: Բժիշկների սենյակների դեմը նախկինից բեթար հերթեր են գոյանում, որովհետև, ինչպես բժիշկներն են ասում՝ իրենց ստիպում են վերին աստիճանի բյուրոկատականության անցնել, որի արդյունքում չեն էլ կարող ընդունել հիվանդներին ու ճանապարհել... թղթեր են լրացնում: Նորանշանակները այնպիսի հանձնարարություններ են տվել փաստաթղթեր լրացնելիս (ասենք՝ որ բառերը և որ թղթի վրա գրել չակերտների մեջ և որ թղթի վրա չգրել չակերտների մեջ...) մարդկանց արժանապատվությունը վիարվորված է: Անգամ մանր ու խայտառակ բաներ կան, ասենք՝ պոլիկլինիկայի նորանշանակ ղեկավարը վերցրել է նույն հարկի զուգարաններից մեկի բանալին, որ միայն ինքն ու ավագ քույրը գնան: Նախկինում դրանից օգտվում էին թե բժիշկները, թե անգամ այցելուները, եթե այդպիսի անհրաժեշտություն էր լինում: Մի փոքր բացթողում փաստաթղթերում՝ մեկ բառ կամ չգիտեմ ինչ, զեկուցագրեր... Ուղեգիր լրացնելը արդեն դրամա է.... Եթե անգամ բժիշկը անգիր գիտի իր տարիների հիվանդին, որ կարգ ունի, որ լուրջ հիվանդություններ ունի ու նա պետք է այդ ստուգումն անցնի պետպատվերով, պետք է դիմի վերադասներին, ծավալուն հիմնավորի.... Բժիշկների աշխատավարձերը նույնն են մնացել, իսկ այ նորանշանակների դեպքում խոսում են պատկառելի տարբերությունից... Մի խոսքով, իսկապես սպասարկման որակն ավելի էր վատացել ու դա ես կասեմ իմ օրինակով... 3 ժամ հերթերի մեջ եմ եղել, որովհետև բժիշկները հիվանդին թողած թուղթ են լրացնում.... Սիրելի նորեկներ, հասկանում ենք, որ ուզում եք ինչ-որ դրվածք դնել, բայց միʹ վիրավորեք բուժանձնակազմի բոլոր աշխատակիցերին, երկաթյա ձվեր ածել պետք չէ, ինչպես հասկացա, ցավոք, միակ ինքնադրսևորվելու ձևը դարձրել եք դրվածք դնելը, ուրիշ ոչ մի բան: Որպես հաճախորդ ասեմ, որ շատ-շատ վատն եք դարձրել բուժծառայություններն ու դրանց մատչելիությունը: Ու արձագանքելիս խնդրում եմ չասեք, թե Մինասյանի կողմնակիցներին եմ հանդիպել... Դա չասեք, որովհետև լիքը մարդկանց տասնամյակներով գիտենք այդտեղ, ուր տանում էի տարեց ծնողներիս, ընտանիքիս այլ անդամներին ու լավ գիտեմ նրանց քաղաքական համակրանքներից մինչև անձնական համակարանքներ ու հակակրանքներ: Չասեք, թե փոփոխություններ չեն ուզում, ուզում են... Իջեք երկնքից ու մարդավարի պահեք ձեզ: Ի վերջո, հեղափոխության աջակիցները սպասում էին, որ ղեկավարությունն իրենց հետ վերևից չի շփվի, քիթը տնկած, ինքնահավան ու ամբարտավան, ու փոփոխությունները դրական կլինեն բոլորի կյանքում: Ի դեպ, նախկինում որևէ տեսակի վերաբերմունք չեմ ունեցել առողջապահության նախարարի հանդեպ, առավելապես ընդունել եմ այն ընկերներիս տեսակետը, որ աշխատող տղա է: Ու չգիտեմ, ինքը տեղյակ է այս անառողջ մթնոլորտից ու վիճակից, իր կադրերի ներմուծած նորամուծություններից: Մի դարձեք ՀՀԿ, որը նույնպես մանկապարտեզներում, դպրոցներում ու պոլիկլինիկաներում ընկերների, ընկերոջ կանանց ու այլոց էր նշանակում: Մի մսխեք հեղափոխությունը»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am