Ո՞ւմ հետ է խոսում Նիկոլ Փաշինյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քարոզարշավային երեք օրերն, ինչպես արդեն հասցրել ենք նկատել, անցնում են բավականին թեժ: Թեժ ռիթմն առավելապես թելադրվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից, ով խախտեց թվացյալ հանդարտությունը, որ տիրում էր վերջին ամիսներին, եւ հեղափոխական հռետորաբանությամբ սկսեց թիրախավորել նախորդ իշխանություններին: Արդյո՞ք տեղին է վերստին դիմել սեւ–սպիտակի, նախկին իշխանություններին քննադատելու, հակահեղափոխության վտանգը թմբկահարելու տրամաբանությանը, թե ոչ, դժվար է ասել: Չենք բացառում, որ կան անտեսանելի վտանգներ, որոնք Փաշինյանը փորձում է կանխել՝ ի սկզբանե դրանք բնում խեղդելով: Քարոզարշավների, հանրահավաքների ընթացքում քաղաքական դեմքերը խոսում են ոչ թե հավաքվածների հետ, այլ իրենց մրցակիցների: Այս երեւույթն առավել ակներեւ է դառնում հիմա, երբ, օրինակ, Ստեփանավանում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Դավիթ Շահնազարյանին, կամ Գյումրիում փորձում է բացատրել Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության իրական իմաստը: Փաշինյանը, փաստացի, խոսում է ոչ թե Ստեփանավանի, Գյումրիի ու քարոզարշավային կանգառ հանդիսացող մյուս համայնքների բնակիչների հետ, այլ խոսում է նկարահանող խցիկի, ուղիղ եթերի առաջ նստած ինֆորմացիոն սպառողների, ՀՀԿ–ի, ՀՅԴ–ի, մեդիադաշտի հետ: Ճշմարտության առջեւ չմեղանչելու համար նշենք, որ երեկ արդեն որոշակիորեն նկատվեց, որ Տավուշի մարզում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը, թեկուզ մասնակի, բայց սկսեց խոսել տեղական խնդիրներից: Հուսանք՝ քարոզարշավի թեժ մեկնարկը ու այդ մեկնարկի սահմանած նշաձողերը ու առաջնահերթությունները կփոփոխվեն, ու մարզային քարոզարշավը կլինի առիթ խոսելու մարզի բնակիչների հետ մարզի խնդիրներից, ոչ թե կդառնա հարթակ խոսելու առավել ընդհանուր, ընթացիկ քաղաքական մարտահրավերներից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am