ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է

Անտեսելով Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ և համակողմանի գնահատական ստանալու ակնհայտ իրավունքը՝ ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է դրա իրացմանը: Այս մասին նշում է Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, և այդ իսկ օրը վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են Սամվել Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Չնայած դրան միայն 39 օր անց՝ 2018 թվականի նոյեմբերի 14-ին է նշանակվել դատաբժշկական փորձաքննություն նրա առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով: Օգտվելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից` Սամվել Մայրապետյանի պաշտպանները առաջարկել են փորձաքննության միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել մեծ հարգանք վայելող և բարձր մասնագիտական ունակություններ ունեցող  նեղ 3 մասնագետի և լրացուցիչ հարցեր առաջադրել փորձաքննության հանձնաժողովին: Այդ հարցերը մասնավորապես վերաբերել են այն բանին, թե հնարավոր է արդյոք անազատության պայմաններում Սամվել Մայրապետյանի հիվանդությունը սրվի, հիվանդության սրման դեպքում կլինի՞ այն վտանգավոր կյանքի համար և վերջապես սրման դեպքում հնարավոր է արդյոք բուժումը կազմակերպել ՀՀ-ում: Անտեսելով Սամվել Մայրապետյանի՝ իր առողջական վիճակի մասին օբյեկտիվ և համակողմանի գնահատական ստանալու ակնհայտ իրավունքը՝ ՀՔԾ-ն ամեն կերպ խոչընդոտում է դրա իրացմանը: Մասնավորապես ՀՔԾ քննիչը մերժել է փորձաքննության հանձնաժողովին առաջադրված հարցերը և հետաձգել է հանձնաժողովի կազմում առաջարկված մասնագետների ընդգրկումը, բոլորովին անհասկանալի ձևակերպմամբ՝ մինչև այդ կապակցությամբ էական հանգամանքների պարզումը: Բոլոր հետևությունները թողնելով հանրությանը՝ կցանկանանք հիշեցնել միայն, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ մեղադրյալի խափանման միջոց կալանքը փոխելու հարցում»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am