Նա, ով մաքսանենգ ապրանք է ներկրում, նա էլ է գողանում մեր երկրի գումարը. Փաշինյան

«Գազալցակայաններում պետք է միջազգային ստանդարտի զուգարաններ կառուցվեն: Այդ գազալցակայաններից շատերը միլիոններ են աշխատում, բայց ալարել են 2 կոպեկ փող ծախսեն, միջազգային չափանիշներին համապատասխան զուգարաններն ու լվացարանները կառուցեն»,-Նոյեմբերյան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: « Կոռումպացված չինովնիկը գողանում է մեզ բոլորիս պատկանող հարստությունը : Բայց նա, ով մաքսանենգ ապրանք է ներկրում, նա էլ է գողանում մեր երկրի գումարը, մեր երկրի ազգային հարստությունը, պոտենցիալ թոշակները: Ուզում եք չէ՞, որ թոշակները բարձրանա: Եթե մեկն իր խանութում մաքսանենգ ապրանք է վաճառում, ինչ է, թե 10-20 դրամով էժան է, գնում առնում ենք, մի հատ էլ ուսին թփթփացնում ենք, աչքով ենք տալիս, ասում ենք՝ մալադեց, որ տենց շուստրի տղա ես: Մի հատ գան բռնեն, դուրս կգան ճանապարհները կփակեն, ճի՞շտ է: Բայց եթե մենք ուրիշներից պահանջում ենք, որ չգողանան, ուրեմն մենք էլ չպետք է գողանանք: Եթե մենք ոստիկանությունից պահանջում ենք, որ հանցագործությունները բացահայտեն, մենք էլ  հանցագործություն տեսնելիս չպետք է աչք փակենք: Հեղափոխությունը սա է»,-հայտարարեց Փաշինյանը և հավելեց.«Երբ քաղաքացիներին թույլ է տրվում, որ գնան Վրաստանից իրենց համար սննդամթերք գնեն, դա չի նշանակում, որ պետք է չարաշահեն այդ վստահությունը եւ օրական 50 անգամ գնան գան ու ապրանք բերեն ոչ թե իրենց օգտագործման, այլ վաճառքի համար: Չի կարելի այդ վստահությունը դարձնել 3-5 հազար դրամ: Մեր վստահությունը շատ ավելի թանկ արժի, քան այդ հազար դրամը կամ նույնիսկ 100 հազար դրամը»,-ընդգծեց Փաշինյանը:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am