Նոյեմբերի 25-ին Իրանի ֆուտբոլի բարձրագույն առաջնության շրջանակներում Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպումներից մեկի ժամանակ գրանցվել է միջադեպ, որը մեծապես անհանգստացրել է տեղի ազերիներին, ինչպես նաև թուրքական լրատվամիջոցներին։
Պերսեպոլիս-Թրաքթյորսազի ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած խաղի ժամանակ, մի խումբ երկրպագուներ իրենց ձեռքում պաստառ են պահել, որի վրա պարսկերեն գրված է եղել «Արցախ»։ Դա բարկացրել է Իրանի խորհրդարանի ծագումով թուրք և ազերի պատգամավորներին։ Դժգոհության ալիք է բարձրացել նաև Իրանի Ատրպատական նահանգում։ Հայտնի է, որ պաստառը պահել էին Պերսեպոլիսի երկրպագուները։
Ազերի պատգամավորները քննադատել են տեղի ունեցածը և մի շարք մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։
Առաջնորդվելով թուրք-ադրբեջանական անհիմն պնդումներով՝ նրանք հայկական կողմին մեղադրել են «օկուպացիայի» մեջ։
ermenihaber.am
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը