Պաշտոն ու կարգավիճակ կորցրած ՀՀԿ-ականները սկսել են մարդկային տեսք ձեռք բերել, իսկ ՔՊ-ականները՝ ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ

«Հրապարակ» թերթը իր ծմբագրականում գրում է. «Իշխանությունն ու պաշտոնն ամենամեծ փորձությունն են, որ կարող է պատահել մարդու հետ։ Վերջին 30 տարիների ընթացքում ես բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է լավ ընդդիմությունը դառնում վատ իշխանություն, եւ ինչպես են իշխանությունից զրկված մարդիկ կարճ ժամանակ անց վերագտնում նորմալ մարդկային դեմքը՝ ազատվելով նախկին ցինիզմից ու հղփացածությունից։

Առաջին անգամ ընդդիմություն-իշխանություն տրանսֆորմացիային ականատես եղա 1992-ին, երբ Երեւանի քաղաքապետ Համբարձում Գալստյանի ընդդիմությունը՝ Վահագն Խաչատրյանը դարձավ քաղաքապետ, եւ ամիսներ անց մարդիկ համոզվեցին, որ լավ ընդդիմությունից մինչեւ վատ իշխանություն ճանապարհը շատ կարճ է։
Հետագայում ՀՀՇ-ն, որի հետ էին կապվում 95-96-ի ընտրակեղծիքները, եւ որին ժողովուրդը հասցրել էր ատել ու «մերժել», 1997-ի իշխանափոխությունից կարճ ժամանակ անց վերագտավ իրեն՝ ապացուցելով, որ իրենց շարքերում մեծ թվով պրոֆեսիոնալներ կան եւ նորմալ մարդիկ, որոնք կարող են օգտակար լինել երկրին ու հասարակությանը։
Հիմա գանք մեր օրերը․ ընդամենը 6-7 ամիս է անցել իշխանափոխությունից, բայց արդեն բազում մարդկային տրանսֆորմացիաների ենք ականատես եղել եւ դեռ էլի կլինենք։
Պաշտոն ու կարգավիճակ կորցրած հանրապետականները սկսել են մարդկային տեսք ձեռք բերել, իսկ պաշտոններ գտած երիտասարդ ՔՊ-ականները աչքի առաջ, ժամ առ ժամ՝ «հաբռգել» ու մեծամտանալ։ Եթե առաջին պրոցեսը ողջունելի է եւ դրական, ապա երկրորդի համար կարելի է միայն ցավ ապրել եւ ահազանգել։ Հուսանք, որ գահավիժումը համատեղ ուժերով կկանգնեցնենք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am