«Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ծրագիրը՝ նշելով, թե ինչ նախադրյալներ են անհրաժեշտ ազգային պետության ստեղծման և դրա թռիչքային զարգացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սասնա ծռեր» կուսակցության կարգախոսն է՝ «Ժամանակն է», և ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր կետից առաջ կա այդ կարգախոսը: Ծրագիրը բաղկացած է 5 կետից՝ «Իրավունք և արդարություն», «Պետական կառավարում և կադրային քաղաքականություն», «Սոցիալ-տնտեսական զարգացում», «Անվտանգություն և պաշտպանություն», ինչպես նաև «Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք»: ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետք է մշակել և ընդունել նոր Սահմանադրություն, դրա հիման վրա նոր Ընտրական օրենսգիրք և «Կուսակցությունների մասին» նոր օրենք: «Ժամանակն է ձևավորել օպտիմալ և արդյունավետ պետական կառավարման համակարգ, մեծացնել զինված ուժերն ու սահմանապահ զորքերը»,- ասաց Ավետիսյանը: ՀՀ ԱԺ պատգամավորի մեկ այլ թեկնածու Գարեգին Չուգասզյանի  խոսքով՝ ի տարբերություն տարածաշրջանի երկրների, Հայաստանը շատ մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում: «Կարծում ենք, որ պետք է նպատակ դնել, որպեսզի ոչ միայն ապահովվի տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար, այլև այն դառնա տեխնոլոգիական տրանսֆերի կենտրոն»,- շեշտեց Չուգասզյանը: Սոցիալ-տնտեսական զարգացմանն անդրադառնալիս՝ պատգամավորի թեկնածու Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց, որ գերակա հարցերից է գյուղատնտեսությունը: «Շատ կարևոր է քաղաքացիների պարենային անվտանգության խնդրի լուծումը: Մենք պետք է արժանապատիվ ձևով ապահովենք գյուղացիների գոյությունը»,-ասաց Ենիգոմշյանը: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ծրագերի մեջ է մտնում նաև պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերի ընդլայնումը, հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների հայազգի սեփականատերերի Հայաստան հրավիրելը՝ երկրում իրենց ապրանքանշաններով արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար: Կուսակցությունը նաև նախատեսում է իրական պահանջների հիման վրա վերահաշվարկել նվազագույն սպառողական զամբյուղը, մշակել և իրականացնել ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր, ինչպես նաև նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնել սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am