Սասուն Միքայելյանի մարմնում ձեր քաշի չափ «ասկոլկա» կա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի  պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզչության ժամանակ, Վանաձորում ,անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ երեկ արված այն հայտարարությանը ասաց. «Սասուն Միքայելյանը ձևակերպեց, հետո պարզաբանեց իր միտքը: Բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա: Դուք էդ ումից եք պաշտպանում: Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ: Ինչ-որ չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ, որոշ մարդիկ, այդ թվում` Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել իր արջերին ու շներին է կերակրել, բա ո՞ւր էիք, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղերը գիտենք, լուսանկարներ ունենք, շատ բան չենք ասում, քանի որ պետական գաղտնիքի հարց կա, ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց վետերոկներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am