Քանի դեռ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, վարչապետի մտքով չանցնի խոսել կոռուպցիայի մասին. Շահնազարյան

«Նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում ոչինչ չի արել: Քանի դեռ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, թող վարչապետի մտքով չանցնի խոսի կոռուպցիայի մասին: Որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ չի կատարվել՝ ընդամենը պրոպագանդա է»,-Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի ստեղծած ու չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018-ին հայտ է ներկայացրել և 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: «Որևէ լավ բան ընտրություններով չի լինելու: Այս ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն: Ընտրությունների արդյունքները, ինչը կարձանագրվի, դրանք լավագույն դեպքում, ներկայացնելու են մեր հասարակության քաղաքական խճանկարը այդ պահին, իսկ  մեկ ամիս, երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ», - անդրադառանալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասաց ՀՀԿ նախընտրական ցուցակի անդամ Դավիթ Շահնազարյանը և   ընդգծեց, որ ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության: «Առաջինը՝ այն, որ այսօր իշխող վարչախումբը անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա այդպես է եղել, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը», - ասաց Դ. Շահնազարյանը: Նա շեշտեց՝ առնվազն հարգանքի է արժանի ՀՀԿ-ի այս քայլը: «Եթե կարծում էին, որ իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառեր, սխալվում էին: Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը չէ՞ր կարող ուժ կիրառել», - ասաց նա: «Մինչ ընտրությունները  հանդիպել եմ  ՀՀԿ ղեկավարներից մեկի հետ, որի անունը չեմ  ուզում հայտարարել: Ասացի՝ մասնակցելու եք ընտրություններին, ասաց՝ եթե մենք ընտրություններին չմասնակցենք, ընտրությունների լեգիտիմությունը խիստ կասկածելի կլինի: Ու շատ վտանգավոր է այսօր ՀՀ-ում ունենալ կասկածելի ընտրություններ, չգնահատել նման փաստարկն ուղղակի չի կարելի», - ասաց Դավիթ Շահնազարյանը:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am