«Սասունն ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը»

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ շատերդ հասցրել եք վրդովվել Սասուն Միքաելյանի ցնցող բացահայտմամբ։ Բայց Սասունը ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը, և կամ փորձում խուսանավել՝ որ իրենց համար իշխանության գալը ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում հաղթանակը և նրա վերջնական ամրագրումը, և դա խորը նստած գիտակցություն է։

Եթե կարծում եք, որ այդպես չէ, նայեք փաստերին։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում պարբերաբար հայտարարել է, որ ինքը Արցախի անունից բանակցելու իրավունք չունի, քանի որ ընտրված չի Արցախի ժողովրդի կողմից, և ի տարբերություն իր նախորդների, չի առնչվել Ազատամարտին։ Թվում է, թե դա իրավական տեսակետից խելամիտ մոտեցում է։ Սակայն իրականում դա ընդամենը պատասխանատվություն սեփական ուսերից Արցախի մարզային ղեկավարության վրա դնելու խղճուկ փորձ է, քանի որ տառացիորեն բոլորն էլ գիտեն, որ Արցախը Հայաստանի մաս է, թեկուզ և ներքին ինքնավարության բարձր մակարդակով, և եթե դու ներկայացնում ես Հայաստանը և ամբողջ հայ ազգը, ապա դու ներկայացնում ես նաև Արցախը։ Նիկոլը սակայն, իր գաղափարական հոր՝ Տեր-Պետրոսյանի պես, գուցե համարում է, որ ինքը ներկայացնում է ընդամենը նախկին Խորհրդային Հայաստանի արհեստական սահմաններում ապրող հայ ազգի 30%-ին, ուստի փորձում է ամեն կերպ խուսափել ազգային ամբողջ կենսատարածքի պաշտպանության պատասխանատվությունից։
Նիկոլը նաև բազմիցս հայտարարել է, որ ինքը Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում ժողովրդին կներկայացնի հնարավոր լուծումը, և կընդունի միայն այն տարբերակը, որին կողմ կլինի ժողովուրդը։ Սա սեփական պատասխանատվությունից խուսափելու ավելի քան ակնհայտ մանիպուլյացիա է, քանի որ հասարակությունը ընտրում է քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք հստակ մոտեցում ձևակերպեն քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ, և մարդիկ էլ իմանան, թե տվյալ գործիչին ընտրելով, իրենք ինչ մոտեցման են կողմ արտահայտվում։ Արցախյան կարգավորումը հայաստանյան քաղաքական օրակարգի 2-3 կարևորագույն խնդիրներից մեկն է, և մեր անվտանգության անկյունաքարը, և նորմալ պայմաններում բացարձակ անհավանական է, որ քաղաքական գործիչը հավակնի իշխանություն ձևավորելու, առանց այս խնդրի վերաբերյալ հստակ մոտեցում ներկայացնելու, իսկ մարդիկ էլ իրենց նույնիսկ հարց չտան, թե ի դեմս այդ քաղաքական գործչի, իրենք ինչ քաղաքական մոտեցում են ընտրում։ Սա սակայն հավանական է մեր պայմաններում, երբ մարդկանց զգալի մասը անցյալի նկատմամբ ատելությունը սարքել են դրոշ, ու չեն հասկանում, որ այս ընտրություններով իրենք ոչ թե անցյալը, այլ ապագան են ընտրում, և կատարելով այսպիսի անհստակ ընտրություն, իրենք դրանով վտանգում են հենց այդ ապագան։ Ընտրել կարելի է միայն այն, ինչ հասկանալի և հստակ է, ուստի ես կոչ եմ անում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլ բոլոր քաղաքական ուժերին՝ այս ընտրարշավի ընթքացքում հստակ ձևակերպել Արցախյան և ավելի ընդարձակ հայ-թուրքական-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները, և ներկայացնել դրանց հանրությանը՝ առանց երկիմաստությունների և մանիպուլյատիվ հռետորաբանության։ Ես ինքս անձամբ կնտրեմ այն ուժին, որը Արցախի և ընդհանուր հայկական կենսատարածքի պաշտպանության և դրա հետագա ընդարձակման վերաբերյալ հստակ և միաժամանակ իրատեսական մոտեցում կառաջարկի, ու իմ բոլոր ընկերներին էլ կոչ եմ անում սեփական ընտրությունը կատարելուց առաջնորդվել նույն հստակ չափանիշներով»։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am