Եթե մտահոգ ես, ապա ... «գըմփ-գըմփ-հո՛ւ»

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն: Քարոզարշավը մեկնարկել է: Ամեն մի ուժ իր ծրագիրը, կարգախոսն ու նպատակն է ներկայացնում: Դրանք ֆորմալ բաներ են: Իրականում շատերն առաջնորդվում են այնպիսի կարգախոսներով ու նպատակներով, որոնք հաճախ տարբերվում են հայտարարվածներից: Ելնելով ընտրական քվեաթերթիկում հայտնված ուժերի վարքագծից, «մեսիջներից» ու քաղաքական կշռից՝ ներկայացնենք, թե ով ինչու է մասնակցում ընտրություններին, ինչ կարգախոսով և ինչ հավակնություններ ունի: Եվ այսպես. ՀՀԿ Եթե մտահոգ ես, ապա ... մենք էլ ենք մտահոգ: Մեր նախկին ընտրազանգվա՛ծ, դուք մտահոգ եք, որ փող չի բաժանվելու, իսկ մենք մտահոգ ենք, որ փող չենք բաժանելու: Ինչքան չուզեք, էնքան «խփենք»: «Իմ քայլը» դաշինք Եթե մտահոգ ես ՀՀԿ-ով, ապա քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին: Նիկոլը՝ վարչապետ, իսկ մենք՝ պատգամավոր: Ինչքան ուզեք, էնքան «խփենք»: Ժողովուրդը դեռ մեզ հավատում է: «Դուխո՛վ»: Գըմփ-գըմփ-հո՛ւ: ԲՀԿ Ժողովուրդ ջան, ինչքան էլ ձեն ստանանք, էլի «քյարա»: «Լիժբը» խորհրդարան անցնենք: Մեր խոսքը ... խոսք է: Մենք միշտ Նիկոլի կողքին ենք լինելու, իրա ցավը տանենք: Էն Նաիրա Զոհրաբյանը մեր գծից շեղվել էր Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, ու դրա համար մենք իրան աքսորել ենք Սյունիք: Մեր խոսքը ... «Լուսավոր Հայաստան» Հե՜յ գիդի Սերժի գյոզալական ժամանակներ ... Հանգիստ պատգամավոր էինք դառնում, իսկ հիմա ստիպված ենք ինքներս ձայն հավաքել: Թե ասա ինչի՞ մերժեցին Սերժին, հենա մեզ համար ապրում էինք ԱԺ-ում: Թե ասա ինչի՞ Նիկոլին պատգամավոր սարքեցինք, որ հետո էլ սենց կրակն ընկնեինք: Միամիտ լոռեցի ենք, էլի՛: «Մենք» դաշինք Հե՜յ գիդի Սերժի գյոզալական ժամանակներ ... Մենք քիչ ենք, բայց մեզ «արևմտամետ» են ասում, Մենք մեզ «լուսավոր» էդմոնենցից չենք գերադասում: Պարզապես էդմոնենք էլ պիտի ընդունեն, Որ մենք, միայն մենք Արամ Զավենիչ ունենք, որը մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր է աշխատում: Բայց ի՜նչ քցիբ մարդ դուրս եկավ Նիկոլը: Մեզ ու էդմոնենց «Իմ քայլը» ցուցակում տեղ չտվեց ու հիմա ստիպված ընկել, քվե ենք հավաքում: ՕԵԿ Հե՜յ գիդի Սերժի գյոզալական ժամանակներ ... ՀՅԴ Ախր մենք ինչպե՞ս վեր կենանք գնանք (խորհրդարանից): Հին ընկեր էինք, դարձանք հնամաշ: «Սասնա ծռեր» Նիկոլին գցել զիբիլի վեդրոն, իսկ մյուսներին՝ բռնել: ՊՊԾ գնդի գրավման օրը հայտարարել հայ ժողովրդի վերածննդի և ապստամբության իրավունքի պաշտպանության օր: Միաժամանակ պատերազմ հայտարարել Ռուսաստանին, Թուրքիային ու Ադրբեջանին՝ մտքում պահելով Վրաստանն ու Իրանը: Կարևորն այն է, որ Գարեգին Չուգասզյանը ժամանակին տեղ հասցնի իր հասցնելիքը. «Ծապլվարում» միշտ էլ փողը քչություն է անում: Ինչ վերաբերում է մյուս ուժերի մոտիվացիային, ապա այն տեղավորվում է օլիմպիական սկզբունքի շրջանակներում: Ինտրիգն այստեղ այն է, թե ակնհայտ հետնապահներից ո՞ր մեկը կհայտնվի վերջին տեղում, իսկ որը դրանց մեջ առաջին տեղը կգրավի: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am