Այսօրվա մեր համախմբվածությունը մեկ քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից. Սասուն Միքայելյանը շտկել է վրիպակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը Գյումրիում անդրադարձել է Թալինում իր արած հայտարարությանը:

«Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձև են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ այս հաղթանակը, մեր Արցախյան ազատամարտը այլևս հաջողություն չէր ունենա, նաև վերջ կդրվեր Արցախյան հերոսամարտին: Այսօրվա մեր համախմբվածությունը մեկ քայլ հեռացրել է պատերազմը մեր սահմաններից ու մեր ժողովրդից, որովհետև պատմականորեն, բոլոր ժամանակներում, երբ մենք համախմբվել ենք՝ մենք հաղթել ենք: Այսօր մեր համախմբվածությունը թուրքի դողն է և, եթե այսօր, ոտնձգություն լինի մեր սահմաններում, այս ժողովուրդը դուրս կգա սահման, կմաքառի ու կհասնի Եվլախ ու Բաքու»,- Գյումրիում նոյեմբերի 26-ին կայացած նախընտրական հանդիպման ժամանակ նշեց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա հիշեց՝ 1,5 տարի առաջ Գյումրիում ելույթ է ունեցել ու խոսել հաղթանակի մասին, եւ այն ժամանակ իրեն որեւէ մեկը չէր հավատում։ «Վազգեն Սարգսյանի խոսքը հիշենք, ով ասում էր, թե չի տեսել մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայց չի տեսել մի ժողովուրդ, որ իր հաղթանակը չսիրի։ Բայց նախորդ իշխանությունները, մեզ բաժան-բաժան անելով, չթողեցին զգալ մեր հաղթանակի գինը։ Բայց այսօր մենք մեր միասնությամբ պարտավոր ենք ամրապնդել Արցախի սահմանները, ազատագրված Հայաստանի Հանրապետությունով Արցախ աշխարհի սահմանը կամրապնդենք։ Դարավոր մեր թշնամիները թող իմանան՝ եթե օրհասական պահ լինի, մենք՝ մեր ու մանուկ, դուրս կգանք սահման եւ կպայքարենք 15 թվականի, Նախիջեւանի եւ մեր այսօրվա ազատության համար»,- նշեց Սասուն Միքայելյանը։
Ավելի վաղ Թալինում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը ելույթում ասել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում ասեմ՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսնի մեր ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին, մեր ժողովուրդը չհասկացավ հաղթանակի գինը, ժողովուրդը չհասկացավ, չպատկերացրեց, հետագայում աղավաղվեց ամեն ինչը, և ժողովուրդը չպատկերացրեց, թե ինչ մարդիկ ինչի համար գլուխ դրեցին զոհասեղանին»։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am