«Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես կկործանվեր». Դավիթ Բաբայանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանը Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ դիմելով հավաքվածներին, այսօր հայտարարել է, որ հանրապետությունում ժողովրդի տարած հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը  168 ժամի հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, նկատեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, և որևէ մեկը հակառակը չի կարող պահանջել։ «Միայն մեկ բան կասեմ, որ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Այդ հաղթանակը թերագնահատել և համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ ճիշտ չէ։ Ամեն հաղթանակ իր տեղն ունի, այս հաղթանակի համար հազարավոր հայորդիներ, մեր ազգի սերուցքը, լավագույն տղերքն են արյուն թափել։ Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես  կկործանվեր։ Սա ոչ թե սովորական հաղթանակ էր, այլ դրանով հայ ժողովրդի ճակատագիրն էր որոշվում, սա պարզապես պատերազմ չէր, այն մարտահրավեր էր հայոց պետականությանը։ Սա եղել է նոր Ցեղասպանության իրականացման փորձ, որը լիակատար ձախողվեց»,- նշեց Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի կյանքում գուցե մեծ իրադարձություն էր, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա, ուստի հեղափոխության հաղթանակը համեմատել Արցախյան հաղթանակի հետ՝ ճիշտ չէ։ «Սրանք տարբեր բաներ են, այս պահի դրությամբ կարևորը միայն հեղափոխությունը չէ՝ որպես այդպիսին, կարևորն այն է, որ հեղափոխության այն իդեալները, նպատակները, որոնք դրել է իր առջև, լիակատար ձևով իրականացնի։ Եթե այդ ամենը չիրականանա, ապա հարվածը և հետևանքները լինելու է շատ ավելի վատ։ Սա բոլորի համար պարզ է, բայց դրա համար պետք է աշխատել։ Իսկ եթե համեմատություններ են անում՝ համեմատելով այդ հաղթանակը և հեղափոխությունը, ապա ես չեմ կարող հասկանալ, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ի՞նչ կարիք կա այդ երկուսն առհասարակ համեմատել, սրանք բոլորը հարցեր են։ Կարծում եմ՝ այդ համեմատությունը դյուրին և տեղին չէ, քանի որ ամեն մի իրադարձություն իր տեղն ունի»,- ընդգծեց Դ. Բաբայանը։ Նա նաև հավելեց, որ Արցախյան պատերազմը հայ ժողովրդին փրկեց կործանումից, և այդ հաղթանակի համար հազարավոր մարդիկ են պայքարել ու հաղթանակել։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am