Եկեղեցին իշխանությանը կցորդ չի եղել. Տեր Վահրամը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր  նախընտրական քարոզարշավում  խոսեց ՀՀԿ-ի այն կոչերի մասին, թե քաղաքացիները, եթե մտահոգ են  ավանդական արժեքների մասին, թող ընտրեն ՀՀԿ-ին: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ  ՀՀԿ-ը խոսում է ավանդական արժեքների մասին, մինչդեռ, օրինակ, եկեղեցին այն աստիճանի վարկաբեկված չի եղել, որքան ՀՀԿ-ի օրոք: Ավելին՝ եկեղեցին ՀՀԿ-ի օրոք եղել է իշխանության կցորդը: Araratnews.am-ը կապ հաստատեց  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ՝ պարզաբանում լսելու: «Եկեղեցին երբևէ որևէ մեկի, որևէ իշխանության կցորդ չի եղել։ Պետք է նշել, որ Հայոց Եկեղեցին՝ գիտակից իր առաքելությանը ազգային և հայրենական կյանքում, մշտապես իր ծառայությունն է բերել ի նպաստ հայոց պետականության զորացման, ազգի պայծառ ու ապահով կյանքի։ Եկեղեցին երբեմն գործել է սահմանափակումների մեջ, ինչպես օրինակ՝ խորհրդային տարիներին, իսկ անկախությունից հետո ազատության պայմաններում և ամենայն ջանք ի գործ դրել՝ վերականգնելու անցյալի կորուստները, սակայն այդ պարագաներում անգամ Եկեղեցին առաջնորդվել է հայրենի պետության շահերով։ Եկեղեցին իր ծառայությունը երբևէ չի դիտարկել քաղաքական համատեքստում, այլ պետական ու հասարակական կառույցների, ազգային հաստատությունների, ինչպես նաև կուսակցությունների հետ իր հարաբերությունների ձևավորման մեջ առաջնորդվել է ազգի ու Հայրենիքի բարօրության կերտման հրամայականով։ Ցավ է մեզ համար, որ պարբերաբար այս նյութն արծարծվում է՝ թյուր ընկալումներ ձևավորելով մեր ժողովրդի մոտ։ Ցավալի է նաև, որ այս հանգամանքը կարող է շահարկվել նաև նախընտրական քարոզարշավի օրերին»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am