Sunik Investments Limited. Սուրիկ Խաչատրյանի նոր հիմնած ընկերությունը Միացյալ Թագավորությունում

Սուրիկ Խաչատրյանը օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, հուշագիր է ստորագրել իր գործընկեր Էբի Քինգ Խավաջայի (Abbey King Khawaja) հետ «Sunik Investments Limited» ընկերություն հիմնադրելու մասին: Այս մասին գրում է hetq.am–ը։ 2004-2013 եւ 2014-2016 թթ. Սյունիքը ղեկավարած Սուրիկ Խաչատրյանը ՍՊԸ-ն գրանցել է նոյեմբերի 8-ին: 100 ֆունտ կանոնադրական կապիտալով ընկերության սեփականատերերը 50-50 համամասնությամբ Խաչատրյանն ու Խավաջան են, ովքեր գրանցվել են նաեւ որպես տնօրեններ: Քարտուղարն էլ Ալան Պետեր Հովարդն է (Alan Peter Howard): Հետաքրքիր է, որ եթե ընկերության փաստաթղթերում Խաչատրյանի դիմաց նշված է Հայաստանի, իսկ Խավաջայի դեպքում՝ Բրիտանիայի քաղաքացիության մասին, ապա բնակության երկիրը երկուսի պարագայում էլ նշված է Միացյալ Թագավորությունը: «Sunik Investments Limited»-ը գրանցված է Անգլիայի Դորսեթ կոմսության Ֆերնդաուն քաղաքում (8 Lynwood Close, Ferndown, Dorset, England, BH22 9TD): Քանի որ ընկերությունը նոր է գրանցվել, շատ բան դրա մասին դեռ հայտնի չէ: Այդուհանդերձ, սա Ս. Խաչատրյանի առաջին ընկերությունը չէ Միացյալ Թագավորությունում: 2016-ի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո՝ նույն տարվա դեկտեմբերի 1-ին, նա դարձել է «Kerkhoff Legal» LLP-ի (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն) մասնակից: «Kerkhoff Legal»-ը հիմնադրվել էր 2014-ի ապրիլին գերմանացիներ Գերդ Կերխոֆի (Gerd Kerkhoff) եւ Վերներ Ռայստելի (Werner Reistel) կողմից: Այն գրանցված էր Անգլիայի Հալ քաղաքում: 2016-ի վերջին, սակայն, հիմնադիրներն իրենց տեղը զիջել են Խաչատրյանին ու մեկ այլ գերմանացի Հանս Լուդվիգին (Hans Ludwig): Դրանից մի քանի ամիս անց՝ 2017-ի հունիսին, Խաչատրյանի ու Լուդվիգի ընկերակցությունը լուծարվել է: Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարն անհասանելի է. օպերատորի տեղակացմամբ՝ «տվյալ հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում», ինչը նշանակում է, որ համարի սպասարկումը կասեցված է բաժանորդի դիմումով կամ պարտքի պատճառով: hetq.am–ի տեղեկություններով՝ նախկին պաշտոնյան մեկնել է Հայաստանից:

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am