«Նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու». Հայկ Մարության

Տեղի է ունեցել քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախ աշխատակազմին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին: Անդրադառնալով օրակարգային թեմաներին՝ քաղաքապետը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսել: Հայկ Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ ևս, և այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու: «Սա մեր քաղաքականությունն է: Երևանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաև գեղեցիկ: Մենք ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին, և եթե կլինեն անհատներ և կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,-նշել է Հայկ Մարությանը: Խորհրդակցության ժամանակ քաղաքապետն անդրադարձել է նաև կենսապահովման ոլորտի ընկերությունների անորակ աշխատանքին՝ որի պատճառով վնասվում է քաղաքի միջոցներով կառուցված փողոցների ասֆալտբետոնե ծածկը: Քաղաքապետը հորդորել է խողովակների, մալուխների եւ այլ ենթակառուցվածքի անցկացման կամ վերանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համակարգել դրանք քաղաքապետարանի հետ: «Մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունները սպասում են ասֆալտապատման աշխատանքների ավարտին, որ դրանից հետո միայն սկսեն իրենց աշխատանքները: Ուղղակի աշխատանքերը պետք է համաձայնեցված իրականացվեն: Խոսքը ոչ թե ընթացիկ, այլ նախապես պլանավորված աշխատանքների մասին է: Խնդրում եմ մեր ընկերություններին և պահանջում՝ ձեր աշխատանքները կատարեք պատշաճ որակով»,-ընդգծել է քաղաքապետը: Պատասխանատուները Հայկ Մարությանին զեկուցել են, որ քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Ավան վարչական շրջանում, շարունակվում է ապօրինի շինությունների և կրպակների ապամոնտաժումը: «Եթե լինեն սուբյեկտներ, որոնք կփորձեն խանգարել օրինական գործողությունները, մենք շատ կտրում ենք արձագանքելու: Թող անգամ չփորձեն պահել այն իրավիճակը, որն այլևս գոյություն չունի», - ասել է Հայկ Մարությանը: Տեղեկանալով, որ մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում սահմանված ժամկետում չի իրականացվել ընթացիկ տարվա համար նախատեսված ծրագիրը, Հայկ Մարությանը հայտարարել է. «Այսուհետ այն ընկերությունները, որոնք համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ և թույլ են տալիս նման թերացումներ, հայտնվելու են սև ցուցակում և այլևս մեզ հետ չեն աշխատելու: Քաղաքապետարանի հետ աշխատելու են միայն այն ընկերւթյունները, որոնք կարող են պատշաճ որակով կատարել իրենց աշխատանքները»: Խիստ նկատողություն է տրվել նաև այն պատասխանատուներին, որոնք քաղաքացիների գրավոր դիմումներին պատասխանում են առանց խնդրի էությանը հանգամանալից ծանոթանալու: «Ինձ մոտենում են քաղաքացիներ և հետքրքրվում, թե ինչու հիմա և 3 տարի առաջ նույնաբովանդակ նամակին տրվել է բացառապես նույն պատասխանը: Եթե անգամ քաղաքացու դիմումը պետք է ստանա նույն պատասխանը, ապա ես պետք է տեսնեմ, որ աշխատանք է կատարվել, որ հարցը նորից ուսումնասիրվել է և ոչ թե քոփի փասթ է արվել և հետ ուղարկվել: Չի կարող քաղաքաղու կոմից 3 տարի առաջ բարձրացված խնդիրը նույն պատսախանը ստանալ այսօր: Յուրաքանչյուր արտատպած նամակի համար աշխատողը հեռացվելու է աշխատանքից»: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքի մանկապարտեզները և դպրոցները գրեթե ամբողջությամբ պատրաստ են ջեռուցման տարեշրջանի մեկնարկին: Խորհրդակցության ավարտին քաղաքապետն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, «Սանիթեք» ընկերությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է փողոցները մաքրել տերևներից՝ բացառելով դրանց այրումը: Համապատասխան վարչություններին էլ հանձնարարվել է ուսումնասիրել և առաջարկներ ներկայացնել գետնանցումների մաքրության և լուսավորության խնդրի լուծման վերաբերյալ:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am