Սթափեցնող երթը. օդային համբույրից անդին

Շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանինախաձեռնած շաբաթօրյա քայլերթը չստացվեց: Այդպես կարծողները հղում են անում մարդկանց քիչ քանակի փաստին: Մարդիկ, իրոք, քիչ էին միացել երթին: Թիկնազորով շրջափակված Փաշինյանի համար էլ էր, թերևս, դա տհաճ անակնկալ եղել: Հետմայիսյան Հայաստանում սա առաջին դեպքն էր, որ նրա կոչին քչերն էին արձագանքել: Համենայնդեպս անձնական մասնակցության առումով երթի մասնակիցների քանակը, մեղմ ասած, շատ քիչ էր: Փաշինյանը երևի ուզում էր վաղ մեկնարկած քարոզարշավի սկզբնամասում մկանների ցուցադրություն անել, բայց ստիպված էր քայլերթի վերջում ներողություն խնդրել քաղաքացիներից՝ նշելով, որ տեղի ունեցածը քավության երթ էր իրենց թույլ տված սխալների համար: Փաշինյանին, ըստ ամենայնի, այնքան էր նյարդայնացրել երթի քչաքանակությունը, որ նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր այլ թվեր, որոնք վերաբերում էին քայլած կիլոմետրերին,երթի տևողությանը, իր ուղարկած ու ստացած օդային համբույրներին, ինչպես նաև քայլերթի համացանցային դիտումների քանակին: Եթե անկեղծ լինենք, ապա մենք Փաշինյանի քայլերթի արդյունքները դրական ենք գնահատում: Հենց քչաքանակությունն է մեզ հիմք տալիս գնահատելու այդ ակցիան դրական: Երթի քչաքանակությունը շատ խորհրդանշական էր: Քիչ քանակը և օդից ստացած բազմաթիվ համբույրները պետք է ընկալել որպես յուրօինակ մեսիջ «Իմ քայլին» Երևանի ավագանու ընտրություններին 81 տոկոս ապահոված երևանցիների կողմից: Երթին բնակարանների պատուհաններից կամ համակարգչի էկրաններից հետևողները սթափվելու կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին: Օդից ուղարկած հաբույրներով Փաշինյանին ցույց տվեցին, որ սիրում են հեղափոխությունը, բայց բուն երթին չմիանալով հասկացրեցին, որ չեն հանդուրժելու հեղափոխության ստեղծած պոտենցիալի մսխումը: Սիրո և հանդուրժողականության կարգախոսով տեղի ունեցած հեղափոխությունը և դրա առաջնորդը սթափվելու կարիք ունեին ու այդ երթը հենց սթափեցնող եղավ: Սթափվելուց հետո պետք է հասկանալ, որ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ի փոխարեն հարկավոր է աշխատել, վենդետաների փոխարեն պետք է ամեն ինչ պահել «թավշյա» տիրույթում և վերջապես պետք է փողոցից տեղափոխվել կաբինետներ: Ուրիշներից աշխատանք պահանջող Փաշինյանը պետք է անձնական օրինակով ցույց տա աշխատանքի անհրաժեշտությունը: Քայլելը, ձեռքերը վեր պարզած ծափ տալը և թմբուկի զարկերից հետո «հո՛ւ» գոռալը աշխատանք չեն: Ավելի ճիշտ՝ աշխատանք են, բայց դա կապ չունի պետական կառավարման հետ: Մի խոսքով, երթը հաջողված էր, քանզի բոլորի համար սթափվելու մեսիջ էր պարունակում իր մեջ: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am