Որտեղի՞ց այդպես միանգամից ֆինանսական հնարավորություն ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքի համար

Նիկոլ Փաշինյանն ընտրական գործընթացներին մասնակցում է 2007թվականից: Սկզբում նա գլխավորում էր «Իմպիչմենտ» դաշինքը, հետո հայտնվեց ՀԱԿ ցուցակում (2012թ.)՝ մինչև այդ ակտիվ դերակատարում ստանձնելով 2008-ին նախագահի թեկնածու առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում: Խորհրդարան անցնելուն պես Փաշինյանը փաստացի դադարեցրեց իր անդամությունը ՀԱԿ-ում և որոշ ժամանակ անց հիմնադրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: 2016-ին Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցել է Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններին (երկու տեղում էլ ՔՊԿ-ն չանցավ անցողիկ շեմը): 2017-ի խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը մասնակցեց «Ելք» դաշինքի ցուցակում: «Ելքը» մասնակցեց նաև 2017-ի Երևանի ավագանու ընտրություններին: Այս բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները ֆինանսական առումով մշտապես աչքի են ընկել համեստ հնարավորություններով: Օրինակ՝ եթե 2017-ի Երևանի ընտրությունների ժամանակ «Ելքը» բնակչության հետ հանդիպումների համար որպես բեմահարթակ օգտագործում էր ավտոտնակների տանիքները (Նիկոլ Փաշինյանը բարձրանում էր ավտոտնակների տանիքներին ու բարձրախոսը ձեռքին երգում էր կամ էլ ելույթներ ունենում), ապա Երևանի այս տարվա հետհեղափոխական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի թիմը բավական թանկարժեք արշավ էր անցկացնում և կարիք չուներ ավտոտնակների տանիքների վրա բարձրանալու: Մեկ այլ օրինակ: 2016-ին ՔՊԿ-ն Գյումրիում այն աստիճանի թիմ չուներ և այն աստիճանի ֆինանսապես թույլ էր, որ Փաշինյանն անձամբ էր փակցնում քարոզչական թերթիկները Գյումրիի փողոցների «տրուբաների» վրա. ՔՊԿ-ի ստացած քվեները Գյումրիում տատանվում էին 1 տոկոսի շրջակայքում: Ասելս այն է, որ հիմա Փաշինյանը նախորդ տարվա համեմատ բավական ճոխ քարոզարշավային գործընթաց է իրականացնում: Ճոխությունը նախևառաջ վերաբերում է ֆինանսական կողմին: Ճոխ էին հետմայիսյան ավագանու ընտրությունները, ճոխ է նաև հիմա: Հետաքրքիր է, թե որտեղի՞ց այդպես միանգամից ֆինանսական հնարավորություն ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքի համար և ինչպե՞ս Փաշինյանն սկսեց իշխանություն եղած ժամանակ ՀՀԿ-ի ոճի քարոզչական «ռազմախ» վերցնել: Որտեղի՞ց պաստառների, քարոզչանյութերի, մեծ ու շատ գրասենյակների և այլ գործողությունների համար ծախսվող ոչ քիչ գումարները: Կարծում եմ՝ արժե ՀՀ հպարտ քաղաքացիներին տեղյակ պահել այդ մասին: Նոր իշխանությունները խոսում են նախկինում թալանածը կոպեկ-կոպեկ հետ բերելու մասին: Լավ կլիներ նաև, որ կոպեկ առ կոպեկ ներկայացվեր, թե ինչպես է գոյացել «Իմ քայլի»նախընտրական բյուջեն: 7or.am Հայկ Ուսունց

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am