«Որքան էլ դաժան չհնչի, այս պահին նույնիսկ ՀՀԿ-ն ավելի հեղափոխական ուժի տպավորություն է թողնում, քան ՔՊ-ն». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փրկենք հեղափոխությունը հեղափոխականներից Դեռևս մայիսին գրել էի, որ հեղափոխությունը պետք է փրկել հեղափոխականներից, որից հետո ինձ մեղադրում էին, թե ինչու եմ նման բան գրել: Եթե այդ ժամանակ փորձեի բացատրել, չէին ընդունի, հիմա երևի արդեն ժամանակն է: Ինքնաթիռը թռիչքից առաջ անցնում է տեխնիկական թեսթավորում, եթե որևէ ցուցիչ չի համապատասխանում նորմատիվներին, ապա թռիչքը չի կայանում: Նույն բանը “հեղափոխության” ժամանակն էր, “ինքնաթիռը” թեսթավորման նորմատիվներին չէր համապատասխանում: էկիպաժը` հեղափոխականները, բացարձականապես գաղափար չունեին ոչ “ինքնաթիռի” կառուցվածքի, տեխնիկական չափորոշիչների, ավելին` առաջին անգան էին նստում ղեկին ու պատկերացում չունեին երթուղու մասին, ինչը վթարի հավանականությունը մեծացնում էր մինչև դրա կանխորոշվածության աստիճանի: Ապշեցուցիչ էր “ուղևորների” պահվածքը` նման ինքնաթիռ նստելու ցանկության էյֆորիան: Դա չի նշանակում, որ իշխանափոխություն չպետք է լիներ, դա մեր փրկվելու միակ շանսն էր և մեզանից շատերը ջանքեր են թափել այդ օրը մոտեցնելու համար: Հիմա եկել է ընտրության ժամանակը: Մենք սովորական խորհրդարան չենք ընտրում, մենք երկրի ճակատագիրն ենք որոշում, բայց իրականում ընտրելու բան չունենք, այսինքն հեղափոխության շարունակությունը ոչ մի քաղաքական ուժ իր վրա չի վերցնում, ընդամենը իշխելու խնդիր է դրված: Բա հիմա ինչ անենք: Հեղափոխությունը պետք է շարունակություն ունենա: Եթե այս կարճ ժամանակում մի քանի մասնակից կուսակցություններ ի վիճակի լինեն հռչակագիր ստորագրել հեղափոխության հետագա օրակարգի (դրա մոտավոր ցանկը գրել եմ, կարելի է լրացնել) և դրանից հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին, ապա կարելի է դրանց ձայն տալ: Սա վերջին տարբերակն է այս փուլում հեղափոխությունը փրկելու համար: Որքան էլ դաժան չհնչի, այս պահին նույնիսկ ՀՀԿ-ն ավելի հեղափոխական ուժի տպավորություն է թողնում, քան ՔՊ-ն, դա էլ մեր ժամանակի տրագիկոմեդիայի ժանրից է»:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am