Նոր մանրամասներ Երևանում փեսայի կողմից կնոջ եղբայրներին դանակահարելու փաստով. կռվի մասնակիցների մեջ էլ կան համաներմամբ ազատվածներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է նոյեմբերի 23-ին Երևանի Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դաակահարության հետևանքով ի հայտ եկած նոր մանրամասներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00:10-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչ, 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Նշված ահազանգից 5 րոպե անց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել, «գոտկային շրջանի կտրած-ծակած վերքեր հեմոռագիկ շոկ» աշխոտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն հասցեի բնակիչ 23-ամյա Սահակ Կիրակոսյանը: Մինչ բժիշկները կպայքարեին նշված անձանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ ոմն Սմբուլը և Սերգոն վիճաբանության են մասնակցել և կան դանակահարված անձինք: Արդեն ժամը 01:45-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանութուն ահազանգ է ստացվել, որ «քթի, գլխի, 2 ծնկների վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի 2-րդ փողոցի բնակիչ, 33-ամյա Էդգար Մարտիորսյանը: Նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ, վերին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին փողոցի բնակիչ, 38-ամյա Գրիգոր Խաչատրյանը, իսկ 10 րոպե անց «գանգուղեղային տրավմա և պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սարի-Թաղի 5-րդ շարքի բնակիչ, 46-ամյա Գնել Միքայելյանը: Մինչ բժիշկները հավատարիմ Հիպոկրատի երդմանը, փրկեցին բոլոր վիրավորների կյանքը, Երևանի ոստիկանության քրեական հետախույզները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժամը 23:30-ի սահմաններում Քանաքեռ 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան մոտ վիճաբանության ժամանակ Գոռ և Սահակ Կիրակոսյանները, Էդգար Մարտիրոսյանը, Սարկավագի փողոցի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Հարությունյանը և Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 40ամյա Մանվել Հարությունյանը վիճաբանել են 68-ամյա Գրիգոր Խաչատրյանի, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել և այս տարվա նոյեմբերի 1 -ին համաներման ակտով ազատ է արձակվել, Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանի, ով նույնպես ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով դատապարտված է եղել և համաներման ակտով նույնպես նոյեմբերի 1-ին ազատ է արաձակվել և Քանաքեռ 6-րդ փողոցի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Պողոսյանի հետ, որի ժամանակ Ա. Կիրակոսյանը իր մոտ եղած բիտով հարվածել է Ս. Պողոսյանին, Գ. Խաչատրյանին և Գ. Միքայելյանին, իսկ Ս. Պողոսյանը իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Գ և Ս. Կիրակոսյաններին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս Ս. Պողոսյանի կնոջ եղբայրներն են: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ բիտը հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 23-ին, կեսգիշերին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպե նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանները պարզել էին՝ վիրավորներն են՝ Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ պարզել էին, որ նրանց դանակահարել է Քանաքեո 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, ով հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը դանակահարվածների փեսան է, ով մասնակցելիս էր եղել իրենց բարեկամի ծննդյան 50- ամյակին և վիճաբանությունը տեղի էր ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ էլ Սահակը իր մոտ եղած փայտով հարվածել էր փեսայի գլխին, վերջինս էլ գործի է դրել դանակը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am