Խոհեր Ծննդյան տոներին ընդառաջ. Չէ՞ որ խոստովանությունը գաղտնի է. aravot.am

Հայաստանում քաղաքական թեմաներից ամենաշատ քննարկվողը թերևս ընտրությունների հարցն է: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեկնարկային՝ 1990, 1991թթ. ընտրությունները, ինչպես նաև 1991թ. հանրաքվեն իդեալական չէին, սակայն հանրության համար ընդունելի, կամ ժամանակակից տերմինով՝ լեգիտիմ էին: Նույնը չի կարելի ասել 1995-ից մինչ այժմ անցկացված բոլոր մակարդակի ընտրությունների մասին: Հանրության վստահությունը ընտրությունների՝ այն է` ուղղակի ժողովրդավարության նկատմամբ զրոյական է: Եվ հույսը կտրելով փոփոխություններից՝ ժողովուրդը գնում է գործարքի «ընտրվողների» հետ, մանավանդ ընդդիմադիր «ընտրվողները» լուրջ այլընտրանք չեն առաջարկում: Այսպիսով` կարելի է արձանագրել, որ 2017թ. ապրիլի 2-ից հետո վերջապես իշխանություններին հաջողվեց առանց լուրջ ցնցումների հասնել ժողովրդի հետ ընդհանուր համաձայնության՝ «մենք ձեզ 10 հազարական դրամ , դուք մեզ՝ վստահության քվե»՝ ընտրությունները վերածելով հպատակների քվեարկության: Ընդհանուր համաձայնությունից դուրս մնացին մի քանի այլախոհ հասարակական գործիչներ, և իշխանությունների համար հիմնական գլխացավանքը՝ միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներն ու հայտարարությունները: Արդ, ի՞նչ անել, որ ոչ միայն հաստատվի վստահություն քվեարկությունների նկատմամբ, այլև չեզոքացվեն ավելորդ հայտարարություն-զեկույցները, որոնք կասկածի տակ են դնում իշխանության լեգիտիմությունը: Իրականում խնդրի լուծումը այնքան բարդ չէ: Քվեարկության գործընթացներում մենք բոլորովին անտեսել ենք Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դերակատարությունը, բացի քվեարկության արդյունքում ձևավորված Ազգային Ժողովի օրհնությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Արդյոք ճիշտ չի՞ լինի ողջ քվեարկության գործընթացը վստահել ՀԱԵ-ին: Ընդամենը Ազգային ժողովը պետք փոփոխի նոր Սահմանադրության 11 գլուխը, այն շարադրելով մոտավորապես հետևյալ խմբագրությամբ. -Առաջնորդվելով սույն Սահմանադրության 18-րդ հոդվածի դրույթներով, այն է՝ ՀԱԵ-ի բացառիկ առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողությունը դրանց օրինականության նկատմամբ իրականացնում է ՀԱԵ-ն: -ՀԱԵ-ի Հոգևոր Խորհուրդը իրականացնում է Կենտրոնական քվեարկության հանձնաժողովի գործառույթները, հանձնաժողովի նախագահն է Վեհափառ Հայրապետը: -Մարզային քվեարկության հանձնաժողովները ձևավորվում և ղեկավարվում են ՀԱԵ-ի թեմական առաջնորդների կողմից: -Համայնքային քվեարկության հանձնաժողովները ձևավորվում և ղեկավարվում են համայնքի հոգևոր հովիվի՝ քահանայի կողմից: -Քվեարկությունների հետ կապված մնացած հարցերը կարգավորվում են Վեհափառ Հայրապետի Կոնդակներով: Կարծում եմ, մինչև հաջորդ քվեարկության փուլը հայ բարերարները կհասցնեն ոչ միայն Հայաստանի բոլոր համայնքներում կառուցել եկեղեցիներ, այլ բոլոր քվեատեղամասերում գոնե մատուռներ, որոնք վերջապես կփոխարինեն դպրոցներին և մանկապարտեզներին: Սրանով կլուծվի նաև կրթօջախները ապաքաղաքականացնելու չարչրկված հարցը: Այլևս վտանգ չի լինի հօգուտ իշխանության հավաքագրված քվեարկողների ցուցակների բացահայտման: Չէ՞ որ խոստովանությունը գաղտնի է, և ի տարբերություն դպրոցների տնօրենների հոգևոր հովիվները կպահեն գաղտնիությունը: Հոգևոր խորհուրդը կկազմի քվեարկության մասնակցող հոտի ցուցակները, բացառելով աղանդավորների և անաստվածների մասնակցություն քվեարկություններին (ականջներիդ օղ արեք՝ ով առաքելական չի, հայ չի): Կարծում եմ, Վեհափառի կոնդակներից կլինի քվեարկությունը սկսել և ավարտել աղոթքով, արդյունքները հայտարարել Սուրբ Պատարագի ժամանակ՝ գրաբարով: Այլևս իշխանությունը կարիք չի ունենա հանրությանը համոզելու, վախեցնելու, ճնշելու, առավել ևս կաշառելու: 10 հազարական դրամները կուղղվեն քվեատեղամասեր-եկեղեցիներ կառուցելու սուրբ գործին: Փոխարենը ՀԱԵ-ի հովիվները հոտին կքարոզեն Պետրոս Առաքյալի ընդհանրական առաջին թղթի Գլուխ Բ-ի դրույթներով. 18.Յարգեցեք բոլորին, սիրեցէք եղբայրութիւնը, վախեցէք Աստծուց, պատուեցեք թագաւորներին: 19.Ծառաներ ամեն ինչում երկիւղով հնազանդ եղէք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին: Այլևս անիմաստ կդառնա տեղական և միջազգային դիտորդների, լրատվամիջոցների ներկայությունը քվեարկությանը: Այլևս ոչ մի, նույնիսկ ապազգային գործիչ, զանազան միջազգային հակահայկական կառույցներ չեն համարձակվի կասկածի տակ դնել ՀԱԵ-ի կողմից կազմակերպված քվեարկությունը: Չէ՞ որ, ինչպես նշեց ՀՀ Պաշտպանության Նախարարը. «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից: Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը՝ յուրաքանչյուր հայի սրտի մեջ»: Իսկ եթե հանկարծ հրաշքով հոտը չենթարկվի հովվի հորդորներին և քվեարկության փոխարեն ընտրություն կատարի՞: ՀԱԵ-ն հրաշքին հրաշքով կպատասխանի. փոխարեն արձանագրություններ փոխելուն , լցոնումներ կատարելուն, բռնություններ գործադրելուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երջանկահիշատակ նախորդ 11-րդ դարի կաթողիկոս սուրբ Պետրոս Գետադարձի օրինակով, ողջ հավատացյալ հայ ժողովրդի աչքերի առջև, աղոթքով առ Աստված, ընտրությունների արդյունքները հակառակը կփոխի: Հ.Գ. Չմոռանալ քվեարկության հաջորդ օրը, կառավարության որոշմամբ հայտարարել Մեռելոց… Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am