«Մարդիկ հավատացին Փաշինյանին և հերթական անգամ խաբվեցին». Արմեն Աշոտյան

«Մեր կարգախոսը թիմային մտագրոհի արդյունք է, և դրա ոճաբանությունը, գունային լուծումները որոշվել են թիմային աշխատանքի արդյունքում, և այն այսօրվա համար շատ դիպուկ է: Եթե մտահոգ ես այսօրվա ստեղծված իրավիճակով, եթե մտահոգ ես չկատարված խոստումներով, Հայաստանի մտահոգությամբ, եթ մտահոգ ես Արցախի ապագայով, բանակի ամրությամբ, գների աճով, աշխատանքդ կորցնելու հեռանկարով, ընտրիր Հանրապետականին: Մենք չենք խորշել Հայաստանին պարտադրված սև-սպիտակ իրականությունից: Գործող իշխանությունները, սատանայացնելով Հանրապետականին և փորձելով հրեշտակներ ձևանալ, իրականում այս 6 ամսվա ընթացքում ավելի շատ մեղքեր ու սխալներ գործեցին, քան քան ՀՀԿ իշխանության մեկ 5 տարվա ցիկլը»,- երեկ 24TV-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համամասնական ցուցակի 5-րդ համարը զբաղեցնող, ՀՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ընտրված կարգախոսը թերևս մարդկանց ստիպի հակառակն անել, որովհետև հենց ժողովրդական մտահոգությունների արդյունքում եղավ այս հեղափոխությունը: Նա հավելեց նաև, որ նոր իշխանություններն այնքան արագ մաշեցին ժողովրդական վստահության ու քաղաքական հաջողության կապիտալը, ոչինչ նոր բան չստեղծեցին, որ քարոզարշավի մեկնարկին ապավինում են ապրիլ-մայիսյան հնարքներին, այն է` համաժողովրդական երթերին: Կուսակցական գործիչը հատկապես շեշտում է, որ այս ամենը տարօրինակ է հատկապես այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն իշխանություն է ներկայացնում, և թեպետ քայլելը լավ է, իհարկե, բայց այն գլոբալ հարցեր և իր իսկ տված բազում խոստումները չի լուծում ու չի կատարում: «Ընտրական օրենսգրքի բարեփոխման խոստումը ընդամենը մեկն է այն բազմաթիվ խոստումներից, որ խոստացել էր իշխանությունը: Ի դեպ այն Կառավարության ծրագրի կարևոր, հիմնաքարային խոստումներից մեկն էր: Բայց մի մոռացեք նաև այլ խոստումներ: Նիկոլ Փաշինյանը խոստանում էր պետական բյուջեն շատ կարճ ժամանակում ավելացնել մինչև մեկ միլիարդ դրամով, բայց 2019թ. բյուջեում այդ մասին ոչինչ չկար: Նա իշխանության եկավ ախատավարձ բարձրացնելու, արդարություն հաստատելու, Հայաստանի անվանգությունն ամրապնդելու խոստումներով: Հիմա ՀԱՊԿ-ում ե՞ն ամրապնդված Հայաստանի դիրքերը թե՞ Եվրամիությունում, որի հետ կնքած պայմանագիրը 6 ամիս է, արդեն ուժի մեջ է, և գեթ մեկ ռեֆորմ այդ համաձայնագրով իրականացված չէ»,-նշեց ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Աշոտյանը: Վերջինս հիշեցրեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության էր գալիս, նա չէր ասել, որ հազարավոր մարդկանց իրենց աշխատանքից զրկելու է` առանց նրանց վերապատրաստելու ու նոր աշխատանքի տեղավորելու, չէր ասել, որ գազաֆիկացումն ավելորդ է, և մի բաժակ սուրճ եփելու համար չարժե գազ քաշել: Նրա խոստումներն ու գործողությունները չեն բռնում իրար ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի և Թուրքիայի մոտեցումները ցեղասպանության հետ կապված: «Այս հնարքի մեջ այլևս ոչ մի քաղաքական ազնվություն չկա: Հանրապետականն այլևս իշխանություն չէ: Մեզ հեռացրին իշխանությունից, որովհետև մենք մեր խոստումները կամ առկա խնդիրներն արագ լուծելու ունակություն չդրսևորեցինք, բայց ինքը եկավ իշխանության` ասելով, որ կախարդական փայտիկ ունի, որը փաստորեն չի աշխատում: Նա տալիս էր խոստումներ, որոնք ի սկզբանե անիրատեսական էին: Մարդիկ հավատացին Փաշինյանին, որովհետև նա դժվար հարցերին տալիս էր հեշտ պատասխաններ, և հերթական անգամ խաբվեցին»,- հավելեց Ա. Աշոտյանը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am