Թալանել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի աշխատակցի և «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի բնակարանները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, հերթական բնակարանային գողություններն են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 45-ամյա Աշխեն Պետրոսյանը Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է տվել, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 19:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի ննջասենյակի պատուհանը և մուտք գործել բնակարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը հյուրասենյակից հափշտակել են համակարգիչը իր աքսեսուարներով, հեռուստացույցը, ոսկյա մատանի և ականջողեր, այնտեղ եղած 100 հազար դրամ գումարը և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Պետրոսյանը ծառայում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հոսպիտալի բուֆետապան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ թալանել են նաև «Ցայգ» հեռուստաընկերության օպերատոր, 39-ամյա Խաչատուր Գևորգյանին պատկանող Իսահակյան փողոցոմ գտնվող բնակարանը: Ճիվաղը կամ ճիվաղները հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափաշտակել մոտ 1մլն դրամ արժողության ոսկյա զարդեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2 գողությունների փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: SHAMSHYAN.com-ը արդեն մի քանի օր է՝ Գյումրիից ահազանգեր է ստանում, որ քաղաքում շատացել են ոչ միայն բնակարանային գողությունները, այլև ավտոմեքենաների, ավտոտնակների թալանը ու տեղի իրավապահները գալիս են դեպքի վայր, արձանագրում, խոստանում, որ հանցագործությունները կբացահայտվեն, սակայն դրանից հետո հերթական գողություններն են տեղի ունենում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am