Ում և ինչին է նվիրված այսօրվա քայլերթը (video)
Այսօր` նոյեմբերի 24-ի քայլերթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա մեր քայլերթը նվիրված է հայ ժողովրդին, հայ ժողովրդի հաղթանակին, և այդ հաղթանակով հայ ժողովուրդը մտնելու է մի նոր փուլ:
Այսպիսով իշխանությունը վերադարձվել է ժողովրդին: Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունը կատարել է իր առաքելությունը: Իշխանությունը ժողովրդինն է: Մենք ապրելու ենք ազատ, երջանիկ և հզոր Հայաստանում»: