«Փաշինյանն ինչ ասել է, արել է հակառակը». Էդուարդ Շարմազանով

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. – Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ ձեր տարածած հայտարարությանը, հայտարարել է, որ ՀՀԿ-ն վերջին 20 տարիներին այնքան բան է արել, որ այսօր կարող է նույնիսկ չկարողանա փողոցում ազատ քայլել, և դրա պատասխանատվությունը ինքը չի կրում։ – Նիկոլ Փաշինյանը բարեխիղճ մոլորության մեջ է, որ ՀՀԿ-ն չի կարող փողոցում ազատ քայլել և կրկնակի բարեխիղճ մոլորության մեջ է, որ կարծում է, թե Հայաստանի բոլոր քաղաքացիներին հորդորում է, որ ձայն տան «Իմ քայլը» դաշինքին։ Ես կարծում եմ, որ ժամանակն է ընդդիմադիր գործչից վերածվել պետության ղեկավարի և հասկանալ, որ չի կարելի մեր երկրում ունենալ ընդամենը մեկ կարծիք։ Առնվազն սա անհարգալից վերաբերմունք է մնացած 10 քաղաքական ուժերի նկատմամբ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ոտքերը, որ գետնից կտրել է, նորից իջնի գետնին պարոն Փաշինյանը և իրեն «ցար ի բոգ» չպատկերացնի։ Սա անթույլատրելի հայտարարություն է։ Ինչ վերաբերում է վարչական ռեսուրսին, այո, մենք կարծում ենք, որ վարչական ռեսուրսի օգտագործում կա։ Նաև օդում կախված լուրեր կան, որ առնվազն նրանց, որոնք ՀՀԿ-ի համար ուզում են մի փոքր ակտիվ աշխատել, միջնորդավորված կամ ուղիղ խաբար են ուղարկում, որ պետք չի ակտիվանալ։ Օդում կախված լուրերը թող ինքը ստուգի։ Երկրորդ, եթե ինքը կարծում է, որ ՀՀԿ-ն աջակիցներ չունի, ինքը չարաչար սխալվում է։ – Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելուն, ասել է, որ արդեն անհավասար են պայմանները, քանի որ կան քաղաքական ուժեր, որոնք կարող են կանգնել փողոցում և քարոզչություն անել, և կան քաղաքական ուժեր, որոնք չեն կարող դա անել՝ ակնհայտորեն ակնարկելով ՀՀԿ-ին։ Արդյոք իսկապես ՀՀԿ-ն կարողանալու է քարոզարշավ անել փողոցում։ – Երբեք մի ասա երբեք։ Օրը կգա՝ բարին հետը, ճտերն աշնան են հաշվում։ Եթե պարոն Փաշինյանին թվում է, որ իր բարձր վարկանիշը մշտական է, չարաչար սխալվում է։ Ինքը ոչ Լևոն Տեր-Պետրոսյանից է լավ տղա, ոչ Ռոբերտ Քոչարյանից, ոչ Սերժ Սարգսյանից, ոչ էլ Վազգեն Սարգսյանից։ Առնվազն այս 7 ամիսը ցույց է տվել, որ ինքը մեր 4 ղեկավարներից ամենաշատ խնդիրներ հարուցողն է հենց պետության համար։ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալն այն է, որ իրեն թվում է, թե ինքն անսխալական է և իր բարձր վարկանիշը մշտական է լինելու։ Քաղաքականության մեջ ոչինչ մշտական չէ։ Եվ ինքը սուտը ստի հետևից է կրկնում։ Ինքը ասում է սեր և համերաշխություն, իսկ ընդամենը մի քանի ամիս հետո ասում է սևեր և սպիտակներ։ Սեր ու համերաշխություն չի կարող լինել միայն Իմ քայլը դաշինքի անդամների միջև։ Եվ այսօր Փաշինյանին ընդդիմադիր հատվածը ստացավ վենդետաներ, քաղաքական ձերբակալություններ։ Եվ եթե Փաշինյանին թվում է, թե իր բարձր վարկանիշը մնայում է և մշտական է, ինքը չարաչար սխալվում է։ Իրենից հզորագույն գործիչներ են թողել գնացել ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհում։ Եթե պետք է՝ բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Ինքը շատ բարձր պլանկա է վերցրել, ժողովուրդն իր հետ լիքը հույսեր է կապել, և ինքը այս յոթ ամսվա ընթացքում բացահայտ խաբել է ժողովրդին։ Ինքը ասել է՝ կարմիր գծերը պետք է հանել, բայց չի հանել, հիմա կանգնում ասում է՝ այդ կարմիր գծերը որ հանենք, հարյուրավոր մարդիկ առանց հացի փողի կմնան։ Կանգնում ասում էր, որ Հայաստանի ճանապարհներից պետք է ամբողջությամբ վերացնել տեսախցիկներն ու արագաչափերը, հիմա ավելացնում է, կանգնում էր հայտարարում, որ Պարտադիր կուտակայինը շատ վտանգավոր է և Հայաստանի 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակայինին։ Հիմա ոնց եղավ, որ պարտադիր կուտակայինին կողմ է։ Իսկ ուր է թռիչքային զարգացման կախարդական փայտիկը։ Փաշինյանն ինչ ասել է, արել է հակառակը, խաբել է։ Բանակի հազար դրամները հանե՞լ է, չի հանել, կանգնում հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի հետ համաձայնեցված է, հիմա գնում է Պուտինի հետ հանդիպման, վեց անգամ ասում է` спасибо, հիմա է՞լ կարծում է, որ Ռուսաստանն է արել, թե ոչ։ Մենք այն ժամանակ էլ դեմ ենք եղել իր այդ կարծիքին։ Ասում էր՝ ԵԱՏՄ-ն հարվածում է մեր ինքնիշխանությանը, հիմա ի՞նչ է կարծում՝ մենք մեր ինքնիշխանությունը տարել ենք, դրել ենք ուրիշների ոտքերի տա՞կ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am