Փաշինյանը հայտնել է՝ ովքեր են պահելու իրենց պորտֆելները
Այսօր համաերևանյան երթի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու նախարարություններում՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում նախարարական պորտֆելները չեն փոխվելու: «Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը պահելու են իրենց նախարարական պորտֆելները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
