«Երևան-Սևան նոր արագընթաց գնացք կներդրվի». Հակոբ Արշակյան

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն դրվել է մասնավորեցման պլանի մեջ, ինչը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անընդունելի ռազմավարական սխալ է համարում: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ պլան է եղել սեփականաշնորհել «Կիլիկիա» ավտոկայանը, «Հյուսիսային» և «Սասունցի Դավիթ» ավտոկայանները: «Հարցով գործընթացներ են սկսվել, և աշխատում են այն ուղղությամբ, որ պետգույքի հաշվեկշռից բերեն պետական հաշվեկշիռ», -ասել է նա: Նա նշել է, որ կենտրոնական երթուղիների երթուղային ցանց կստեղծվի ամբողջ Հայաստանի տարածքով, որը նաև ինտեգրված կլինի Երևանի քաղաքապետարանի քաղաքի կենտրոնացված ցանցին: «Ձևական կտրոնների ինստիտուտը մենք վերացնում ենք: Նույն վճարի դիմաց մեքենաներն անցնելու են պատշաճ տեխզննություն: Ղեկային և արգելակման համակարգերի հետ կապված կոմպրոմիսներ չեն ինելու և այդ տեխզննության կետերում փորձելու ենք նաև կազմակերպել, որ հերթեր չգոյանա»,-հավելել է նա: Երկաթուղու մասով էլ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ ռազմավարություն է մշակվում միջազգային բեռնափոխադրումների, ինչպես նաև ներքին միջազգային ուղևորափոխադրումների մասով: «Սևանի զարգացման ծրագրի շրջանակներում ևս մեկ էլեկտրական, արդիականացված արագընթաց գնացք կներդրի, ինչպես Երևան-Գյումրիի դեպքում:Դա կդառնա մեր տուրիզմի և Սևանի զարգացման ծրագրի հիմնական բաղկացուցիչ մասերից մեկը»,- նշել է նա: Անդրադառնալով այն հրապարակումներին, որ նախարարը մամուլի ամփոփիչ ասուլիսը կազմակերպել է թանկարժեք հյուրանոցում, Հակոբ Արշակյանն ասել է, որ մամուլի ասուլիսի հյուրանոցում կազմակերպման պատճառը համապատասխան տեխնիկան էր՝ հաշվետվությունը ներկայացնելու համար, ինչի ծախսերը հոգացել է սեփական միջոցներից:

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am