«Իմ քայլը» կհրապարակի դաշինքի ծրագիրը
Երևանյան քայլերթի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը կհրապարակվի կիրակի: Քարոզարշավի մեկնարկին տեղի կունենա ավանդական դրամահավաքը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները կպահպանեն իրենց պորտֆելները:
