«Դա Փաշինյանն ավելի լավ կիմանա, նրա վճարած հարկերն էլ, կաբինետում այս մասով ձեռք բերված պայմանավորվածություններն էլ». Արփինե Հովհաննիսյան

«Որևէ մեկը չի ասում, թե մեր օրոք անսխալական տնտեսական քաղաքականություն է վարվել, բայց, կներեք, Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, թռիչքաձև զարգացում խոստանում, ոչ թե ես։ Մեկ տարվա ծրագիր էին գրել, որում խոսվում էր այդ մասին։ Իմ ասածն այն է, որ, երբ մի քանի մտահոգիչ զարգացումներ կան, և տնտեսական ցուցանիշները բացարձակապես հույս ներշնչող չեն, որոշակի բաներ պետք է բարձրաձայնվեն. Ի՞նչ է արել իշխանությունը։ Մենք լսում ենք, և անգամ Սփյուռքի նախարարն ասաց, որ լինելու են կրճատումներ, պետական ապարատի 100-150.000 մարդկանց կրճատվելու մասին, և, ի դեպ, այդ մարդկանցից շատերն արդեն ծանուցումներ ստացել են։
Մեր իշխանության օրոք եղած օպտիմալացման գաղափարը քայլ առ քայլ պետք է կատարվեր, և գոնե ես Արդարադատության նախարարությունում մտածել եմ 20-30 ազատ հաստիքներ կրճատելու, այլ ոչ թե՝ մարդկանց ճակատագրերի հետ խաղալու մասին»,- «Երկիր Մեդիա» Հ/Ը եթերում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն մոտեցմանը, թե իրենց՝ տնտեսական ոլորտին վերաբերող քննադատությունները հապշտապության ու շատ կարճ ժամանակում չարված գործերի մասին խոսելու տպավորություն են թողնում։ Նա հավելեց նաև, որ բացի զանգվածային կրճատումների ու ընդհանուր հայտարարագրման գաղափարներից, այս ընթացքում նկատվել է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, նպաստների կրճատման կամ անհամաչափ բաշխման սկզբունք, որովհետև եթե խոսվում է այն մասին, որ նպաստները պետք է բաշխվեն երեխաներ ունեցողներին, ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքն էլ պետք է նպաստ ստանա։ Լրագրողի դիտարկմանը, թե Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, որ նպաստով է ապրում և բիզնես չունի, ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ վերջինս իրենց իշխանության օրոք նպաստ չի ստացել, իսկ ինչ վերաբերում է բիզնես ունենալուն. «Դա Փաշինյանն ավելի լավ կիմանա, նրա վճարած հարկերն էլ, կաբինետում այս մասով ձեռք բերված պայմանավորվածություններն էլ»։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am