Բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ: «Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ: Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում: Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ Հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա հավելեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ևս ավելանալու են:  «2019թ. կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու: Այսինքն, մենք այդ մարդկանց մինչև հիմա թոշակը և նպաստը տալիս էինք՝ լավ իմանալով, որ դա չի բավարարելու, որպեսզի նրանք իրենց նվազագույն սննդամթերքն ապահովեն: Մենք այս տարի միանգամից 85 հազար մարդու թոշակ 10 հազար դրամով բարձրացնում ենք: Եվ մենք այս գործընթացը շարունակելու ենք, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձերը բարձրացվելու են: Այդ գործընթացն արդեն այսօր տեղի է ունենում»,- եզրափակեց Փաշինյանը:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am