Հայկական «Սև ուրբաթ»․ 55 000 դրամանոց ապրանքը վաճառվել է 60 000-ով․ Բաբկեն Պիպոյան

Նոյեմբերի 23-ից մեկնարկած «Սև ուրբաթի» շրջանակում հայաստանյան բազմաթիվ խանութներում հայտարարվել են զեղչեր։ Մինչդեռ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 24news-ի հետ զրույցում նշեց, որ ահազանգ են ստացել, որ  «Սև ուրբաթ»-ի շրջանակում ապրանքն էժանանալու փոխարեն թանկացել է։ «Տգեղ միջադեպեր ենք արձանագրել․ նախորդ օրը տվյալ ապրանքը վաճառվել է 55 հազար դրամով, «Սև ուրբաթ»-ի օրը գնի ավելացում է եղել, և նույն ապրանքը զեղչի տակ վաճառվել է 60 հազարով»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։ Ըստ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահի՝ Հայաստանում զեղչերի սահմանման մասով իրավակարգավորում չկա։ Տնտեսվարողը տարբեր մեխանիզմներով կարող է մոլորեցնել սպառողին ու պատասխանատվության չենթարկվել։

«Այլ երկրներում «զեղչ» եզրույթն իրավական առումով կարգավորվում է։ Զեղչի հաշվարկման համար կարևոր է ունենալ շուկայական միջին գնի վերաբերյալ տեղեկատվություն։ Հստակ կարգավորումներ կան, թե որ դեպքերում կարող է զեղչ սահմանվել։ Եվրոպական երկրներում տնտեսվարողը չի կարող 100 հազար դրամանոց ապրանքը հաջորդ օրը 20 հազար սահմանել կամ հայտարարել զեղչ, բայց իրականում չանել, մինչդեռ Հայաստանում կարող է նման բան լինել», – ասաց Բաբկեն Պիպոյանը և հավելեց, որ «Սև ուրբաթը» մշակույթ է, ուստի ժամանակ է պետք, որպեսզի այդ մշակույթը մտնի նաև մեր իրականություն։
«Բարձրակրունկի վրա քայլելը գեղեցիկ է, բայց երբ փոքր երեխան է բարձրակրունկի վրա քայլում, ընկնում է։ Որոշ ժամանակ անց երեխան այլևս չի ընկնում, բայց դեռ ծիծաղելի ձևով է քայլում։ Այնքան է քայլում, մինչև սկսում է նորմալ քայլել»,-համեմատեց Պիպոյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am