Պաթոսից ապատիա՝ կես քայլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով կարելի է նկատել, որ վերջին շրջանում նվազել է ընդհանուր ակտիվությունը հատկապես կայքերում և սոցցանցերում: Սա, իհարկե, կարելի է պայմանավորել Ամանորի հանգամանքով, որին հայերը սկսում են պատրաստվել նախապես՝ մեկ-երկու ամիս առաջ: Բայց հիմնական պատճառը քաղաքական պրոցեսների հանդեպ հետաքրքրության անկումն է, որն էլ իր հերթին պայմանավորված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով: Օբյեկտիվ հանգամանքների շարքին կարելի է դասել ինտրիգի բացակայությունը քաղաքական պրոցեսներում ու սպասվող խորհրդարանական ընտրություններում: Հաշվի առնելով, որ քաղաքական ու հասարակական դաշտում կա հստակ գիտակցումն առ այն, թե որ ուժն է հաղթելու, նախընտրական պրոցեսն, ըստ այդմ, զրկվում է ինտրիգից: Ինտրիգ, ըստ էության, չկար նաև Երևանի ավագանու և մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Բայց կար վերընտրական, քաղաքական ինտրիգ: Խոսքն, այսպես ասած, հակահեղափոխության վտանգի մասին էր: Այժմ, սակայն, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման փաստն ու այդ ընտրությունների կանխատեսելի արդյունքները ինտրիգը հանել են թե՛ ընտրական պրոցեսից, թե՛ քաղաքական պրոցեսներից ընդհանրապես: Կան, սակայն, սուբյեկտիվ հանգամանքներ ևս:

Իշխանության վարքը վերջին շրջանում հուշում  է, որ նրանք, բախվելով իրականությանը, ստիպված իջեցնում են իրենց իսկ կողմից սահմանված բարձր սպասելիքների շեմը, գցում են հեղափոխության ռիթմը: «Կամաց-կամաց կանենք», «աշխատեք, որ լավ ապրեք», «մեր խնդիրը չթալանելն է, մնացածը քաղաքացին է որոշում» և նմանատիպ այլ ձևակերպումները ոչ այլ ինչ են, քան սպասելիքների շեմի իջեցում: Սպասելիքների բարձր շեմը ենթադրում է իշխանության կողմից պրոակտիվ քաղաքականության իրացում բոլոր ճակատներով: Սակայն այժմ պրոակտիվություն եթե կա էլ, ապա բացառապես կուսակցության կայացման ճակատում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am