Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերել Լևոն Տեր-Պետրոսյանը զինվորականների հետ հանդիպումից հետո. խորհրդավոր հանդիպման անտեսված դրվագները

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Որևէ մեկը չկասկածի՝ Մարտի 1-ի գործը բացահայտվելու է մինչև վերջին անկյունները. ուղիղ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Եվ մինչ հանրապետության թիվ մեկ ամբիոնից տարբեր հայտարարություններ են հնչում Մարտի 1-ի գործի շուրջ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր հերթին է շարունակում քննությունը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռները շարունակում են մեկը մյուսին, այդուհանդերձ մի շարք կարևոր կամ հարցեր մնացել են ստվերում, կամ վրիպել են իրավապահների ուշադրությունից, կամ պարզապես հանրությանը չի իրազեկվում ամենակարևորի մասին: Թարմացնելով շահագրգիռ կողմերի հիշողությունը` ArmLur.am-ը ներկայացնում է կարևոր մի դրվագ: Այսպես, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի արյունալի դեպքերից առաջ` փետրվարի 20-ին, հայտարարեց. «Երեկ (խմբ. փետրվարի 19-ին) և այսօր հանդիպել եմ նրանց: Մանվելը եւ էլի զինվորականներ կմիանան շարժմանը: Իսկ ի՞նչ ասել է՝ կիմանան շարժմանը: Այստեղ հարցեր են առաջանում`ուղղված մասնավորապես վարույթն իրականացնող մարմնին`ՀՀ Հատուկ քննչական ծառայության, որոնց պատասխանները մինչ այժմ չի տրվել և ստանալու ակնկալիքներն էլ գրեթե զրոյական են:
ՀԱՐՑ 1. Ի՞նչ է խոսել Լևոն Տեր-Պետրոսյանը զինվորականների հետ, և ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: ՀԱՐՑ 2. Այդ օրը Տեր-Պետրոսյանը դե յուրե թեկնածու էր. ի՞նչ պայմանավորվածություն կարող էր լինել զինվորականների հետ այն դեպքում, երբ վերջնական արդյունքները դեռևս հրապարակված չէին: ՀԱՐՑ 3. Ի՞նչ էին քննարկում զինվորականները թեկնածուի հետ: ՀԱՐՑ 4. Արդյոք հայրենի իրավապահները քննե՞լ են այս հանգամանը, եթե այո, ապա ի՞նչ է հայտնի այդ հանդիպումից: ՀԱՐՑ 5. Արդյոք դա չունի՞ բանակը քաղաքական գործընթացներին ներգրավման փորձի հատկանիշներ: Եվ իհարկե, միամտություն կլինի իրավապահներից պատասխան ակնկալելը՝ նախաքննական գաղտնիության մասին ավանդական պատասխանից անդին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am