Նոր ԱԺ–ն իրեն նման «ճոխություն» չի կարող թույլ տալ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական այս փուլում, ըստ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի, խնդիրը քաղաքական դաշտում ճիշտ դիրքավորվելն է: «Այսինքն, եթե որոշ ուժեր կարող են ներկայանալ սպիտակ կամ սև, ապա դա որոշողը ժողովուրդն է: Սևի ու սպիտակի տրամաբանությունն այնքան քննարկվեց, որ արդեն արժեզրկվել է, հիմա հարցը խորհրդարանական «մեծամասնություն և փոքրամասնություն» դաշտում է: Այսինքն՝ այդ տեսանկյունից պետք է նայել, որովհետև չի կարելի բոլորին միշտ բաժանել սևերի ու սպիտակների: Այդ ամենը անցավ: Դա քաղաքական տեխնոլոգիա էր, հասկանալի էր կոնկրետ իրավիճակում, բայց հիմա գնում ենք կոնկրետ քաղաքական գործընթացի, որն այլևս հեղափոխական չէ. գնում ենք ԱԺ ընտրությունների, և այս պարագայում քաղաքացին ինքն է ընտրելու, թե որ ուժն է լինելու մեծամասնությունը, որոնք՝ փոքրամասնությունը: Եվ սա բնական է, օրինաչափ ու նորմալ այն բոլոր երկրներում, որոնցում կան քաղաքական բնականոն գործընթացներ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Իսկ թե որքանո՞վ են քաղաքական ուժերը գիտակցել, որ հիմա գործընթացն այլ է, քաղաքագետը նկատում է. «Քաղաքական ուժերը կկիրառեն համապատասխան տեխնոլոգիաներ, նաև կշրջանառեն վերոնշյալ կոնցեպտները, եթե դա բխի իրենց նախընտրական քարոզարշավի շահերից և տրամաբանությունից, բայց քաղաքագետներիս համար գոնե պետք է պարզ լինի, որ այդ ամենը, ինչը արվելու է, արվելու է զուտ քաղաքական շահերի ագրեգացման նպատակով: Այո, այդ ճամբարների միջև կրկին կարող են պայմանական բաժանումներ լինել, նույնիսկ կա քաղաքական ուժ, նաև քաղաքական գործիչներ, որոնք հայտարարում են, որ սև են: Սա հասկանալի է և պայմանավորված է քաղաքական դիրքավորումներով, բայց, ինչպես արդեն նշեցի, քաղաքացին ինքը կորոշի, թե որն է սպիտակը, որը՝ սևը»:
Քաղաքագետի դիտարկմամբ, նախորդ ընտրություններում քաղաքական ուժերի կարգախոսները սովորաբար այսպիսի լուրջ ուշադրության չէին արժանանում հետևյալ պատճառով. «Դեռ նախընտրական գործընթացում էր հասկանալի, թե որ ուժերն ինչպիսի դիրքավորում են ունենալու ԱԺ–ում: Իսկ հիմա տեսնում ենք, որ նոր նախընտրական մշակույթ է ձևավորվում, երբ և՛ նախընտրական կարգախոսները, և՛ մյուս տեխնոլոգիաները ուշադրության են արժանանում: Սա դրական առաջընթաց է մեր քաղաքական մշակույթում»: Թեև քաղաքագետն այդ հանգամանքը դրական է համարում, բայց ընդգծում է նաև բացասական հատվածը: «Ծրագրային դրույթների առումով գաղափարական պայքար այս անգամ չենք տեսնի, որովհետև Ընտրական օրենսգիրքը ընտրության տրամաբանությունը կենտրոնացնում է անձերի շուրջ: Ռեյտինգային ընտրակարգը պահպանելով՝ համապատասխան ընտրատարածքներում կարևորելու ենք անձերին, և գաղափարական մոտեցումները, ծրագրային դրույթներն ինքնաբերաբար երկրորդ պլան են մղվելու, ինչը բացասական է: Իհարկե, ես ավելի հակված էի, որ լիներ գաղափարական և ծրագրային պայքար, բայց այս պարագայում մենք լիարժեք այդպիսի պայքարի ականատես չենք լինելու»,–ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, ձևավորվող ԱԺ–ն պետք է դուրս գա էյֆորիկ տրամաբանությունից՝ կարևորելով նաև լիարժեք լեգիտիմ մարմին լինելու հանգամանքը: «Հանրության սպասելիքները բավականին մեծ են, և սա բարձրացնում է նաև ուժերի պատասխանատվության չափը: Հետևապես՝ նոր խորհրդարանի հաշվետվողականությունը ևս պետք է բարձր լինի: Ի տարբերություն նախորդ ԱԺ–ի, այս պարագայում փոքր շեղումները շատ ավելի մեծ և ուժեղ ռեզոնանսներ կառաջացնեն: Նախորդի դեպքում հասկանալի էր՝ ոչ լեգիտիմ է, և կարող էր իրեն որոշակի «ծուլություն թույլ տալ»: Նոր ԱԺ–ն իրեն նման «ճոխություն» չի կարող թույլ տալ»,–ասաց նա: Վերադառնալով մրցապայքարի տրամաբանությանը՝ նա ընդգծեց. «Մեծ հաշվով՝ կտեսնենք հետևյալ պայքարը. քաղաքական ուժերի մեծ մասն իր քարոզարշավն իրականացնելու է հեղափոխության սահմանած իդեալների համատեքստում: Այսինքն, բացառությամբ ՀՀԿ–ի, քաղաքական մյուս ուժերի կողմից դրան հակադրություն չի լինելու: Մենք տեսանք, որ մյուս ուժերը սահուն կերպով տեղավորվեցին այս հեղափոխության տրամաբանության մեջ, իսկ ՀՀԿ–ն դիրքավորվում է արմատական ընդդիմության դաշտում: Սակայն մի դիտարկում. սրանից առաջ իշխանությունը ՀՀԿ–ն էր, իսկ ՀՀԿ–ի չարածն ու ձախողումները շատ ավելի մեծ են: ՀՀԿ–ն չի կարող քննադատել իշխանությանը, որովհետև անընդհատ կհակադարձեն՝ օրինակ բերելով իրենց ձախողումները: Այդ իսկ պատճառով ավելի նպատակահարմար կլինի, որ ընդդիմադիր դաշտում տեղավորվեն նոր քաղաքական ուժեր, որոնք չունեն անցյալի ձախողումներ, իսկ ներկայիս իշխանությանը քննադատելու հարցում կլինեն շատ ավելի հիմնավոր: Սա մեծամասնություն կազմող ուժին կստիպի նաև ավելի պատասխանատու մոտենալ իր աշխատանքին և կարգավիճակին, որը կունենա քաղաքական դաշտում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am