Երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում երեկվա դրությամբ նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: Միայն թե, նախորդ տարիների համեմատ, այս անգամ հանգանակված գումարն ավելի քիչ էր. 2017թ. մարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12 մլն 505 հազար դոլար, իսկ 2016 թվականին` 14.6 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ` 2018թ. հանգանակված գումարի տարբերությունը մեծ չէ՝ 1.3 մլն դրամ: Մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո սպասվում էր, որ Սփյուռքի հանգանակած գումարները շեշտակի կավելանան: Ի վերջո, Սփյուռքը հիմա ավելի շատ է վստահում ՀՀ նոր իշխանություններին, քան ՀՀԿ օրոք էր: Ըստ այդմ, երեկ տեղի ունեցածը տարօրինակ էր: Բայց այդ գումարը հնարավոր է, որ կավելանա. նախ՝ հաշվարկված չէ ՀՀ-ից արված նվիրատվությունները: Բացի այդ, եթե նախկինում պետական կառավարման համակարգի աշխատակիցների աշխատավարձերից որոշակի գումար է պահվել հանգանակության նպատակով, ապա այս տարի ստիպողաբար նման քայլ չի եղել: Միաժամանակ, հավաքագրման նվազման պատճառը կարող էր լինել հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ տեղի ունեցած սկանդալը: Եթե հիշում եք, նա հիմնադրամի միջոցները խաղադրույք էր դրել, բայց հետո այդ գումարները մինչեւ վերջին լուման վերադարձրել: Սակայն դա չխանգարեց, որ ԱԱԾ-ն այդ պատմության բացահայտումից հետո քրեական գործ հարուցի: Երեկ Վարդանյանն ինքը նման խոստովանություն է արել ու ներողություն խնդրել. «Կրկին հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որեւէ կերպ ազդել է վստահության վրա, եւ կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին եւ իր սուրբ առաքելությանը»,- ասել է նա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ չի բացառել, որ այս տարի քիչ գումար է հավաքագրվելու. պատճառներից մեկը նախկին տնօրենի շուրջ սկանդալն էր. «Հնարավոր է, չի բացառվում»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am