Կասկածելի մեծ զեղչերը. «սև ուրբաթի» հայկական իրականությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ մեկնարկած ու 2 օր տեւող «Սեւ ուրբաթ»-ը Հայաստանում մի փոքր այլ կերպ է դրսեւորվում: Իհարկե, այստեղ եւս հայտարարվում է զեղչերի մասին, բայց դրանք այն զեղչերը չեն, որոնք շատ այլ երկրներում են: Այս տարիների ընթացքում մեր քաղաքացիները միշտ դժգոհել են հայտարարված «զեղչերից»: Խնդիրն, ըստ էության, մեծ զեղչեր չանելու մեջ չէ: Խնդիրն ավելի շատ «մեծ զեղչերի» մասին հայտարարելն է, որն իրականության հետ այդքան էլ աղերս չի ունենում: Օրինակ՝ մի քիչ ուշադիր լինելու դեպքում շատ հնարավոր է տեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան «Սեւ ուրբաթ»-ի կամ հայտարարված այլ զեղչերի շրջանում: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս տարիների ընթացքում ուշադիր հետեւել է մեր երկրում առկա թե՛ ընդհանուր զեղչային համակարգին եւ թե՛ մեզ մոտ արդեն մի քանի տարի անցկացվող «Սեւ ուրբաթ»-ին: Այս առումով հ/կ նախագահը դրական միտումներ է նկատել: «Նախկինում ավելի շատ ձեւական բնույթ էր կրում այդ ամենը եւ խանութներում մասսայական փակցվում էր 70-80 տոկոս զեղչերի մասին, այնինչ իրականությունն այլ էր. գինն ուղղակի արհեստական բարձրացնում էին ու հետո արհեստական էլ իջեցնում: Հաշվի էր առնվում սպառողի հոգեբանությունը: Սպառողը կարող էր գայթակղվել նման գովազդներով ու մտնել խանութ եւ արդյունքում խաբեության զոհ էին դառնում: Բայց վերջին շրջանում այս ոլորտը մի քիչ կարգավորվել է: Կան խանութներ, որոնք ավելի բարեխղճորեն են մոտենում հարցին, իրական զեղչեր են անում, եւ սպառողներն օգտվում են այդ զեղչերից: Թեպետ, դեռ կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք ավելի շատ մոլորության մեջ են գցում սպառողներին: Այնուամենայնիվ, նման օրերին մեզ մոտ որոշակի գնանկում լինում է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը: Մասնագետի խոսքով՝ «Սեւ ուրբաթը» տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքը վաճառել, շրջանառությունը եւ եկամուտը շատանում է: Նրա խոսքով՝ հետաքրքրության հետ մեկտեղ մեր քաղաքացիների շրջանում մեծացել է նաեւ իրազեկվածության մակարդակը: «Համեմատած նախորդ տարիների հետ՝ այսօր կարող եմ ասել, որ մեր սպառողն ավելի գրագետ է, ավելի ուշադիր է գնած ապրանքի նկատմամբ, ինչը ողջունելի է: Իհարկե, իրավիճակն այն ցանկալի աստիճանին չի հասել, որ սպառողը միշտ պաշտպանված լինի, բայց առաջընթաց կա: Իսկ ցանկալի աստիճան չունենք, որովհետեւ կա օրենքը խախտելու խնդիր, որն արդեն տնտեսվարողների դաշտում է: Հաճախ որոշ տնտեսվարողներ չեն պահպանում օրենքի այն կետը, ըստ որի՝ գնված ապրանքը սպառողը կարող է վերադարձնել 14 օրվա ընթացքում»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Վերադառնալով զեղչային համակարգին՝ Կարեն Չիլինգարյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց նաեւ հետեւյալ հանգամանքի վրա. «Անհեթեթություն է, երբ մի քանի տասնյակ ապրանք ունեցող խանութը հայտարարում է 70 տոկոս զեղչի մասին: Ընդհանրապես մեծ զեղչերը կասկածի տեղիք են տալիս: Փոքր շուկայում, որտեղ մի քանի տասնյակ ապրանք է վաճառվում, չի կարող հանկարծ մեծ զեղչերի մասին հայտարարվել: Իսկ արտասահմանյան երկրներում տասնյակ հազարավոր ապրանքներ են վաճառվում, եւ այդ երկրներում մեծ զեղչեր անելու հնարավորությունն ավելի մեծ է: Մեզ մոտ, ցավոք, դա հնարավոր չէ, որովհետեւ ունենք փոքր շուկա, իսկ գնողունակությունն ավելի ցածր է»: Կարեն Չիլինգարյանը հենց վերոնշյալով է բացատրում «Սեւ ուրբաթի»՝ այլ երկրների ու մեզ մոտ առկա իրականության տարբերությունը: «Այս պարագայում ավելի ճիշտ է, երբ տոկոսներն ավելի ցածր են գրվում: Հիմա հիմնականում 10–15 տոկոս զեղչեր են անում, ինչը որոշակի դեպքերում նույնիսկ ավելի ընդունելի է: Սա ավելի ընդունելի է, քան մեծ զեղչերը, որոնք մեր պարագայում կասկածի տեղիք են տալիս: Ցածր տոկոսներն ավելի ռեալ են՝ 15-20 տոկոս զեղչն ավելի մոտ է իրականությանը, քան 70 տոկոսը»,–հավելեց մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am