Ռուսաստանահայ օլիգարխները կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել դրամահավաքին. Զարեհ Սինանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։
– Պարոն Սինանյան, ինչպե՞ս եք գնահատում դրամահավաքի արդյունքը։ Հավաքվել է 11 միլիոն 109 հազար ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ ավելի քիչ գումար հավաքվեց։ – Կարծում եմ՝ շատ լավ դրամահավաք էր։ Իսկ գումարը նախորդ տարվա համեմատ մի քիչ քիչ հավաքվեց այն պատճառով, որ ռուսական օլիգարխիան չի մասնակցել դրամահավաքին։ Բացի այդ, հաշվի առնելով, որ հեղափոխությունից հետո հիմնադրամը որոշակի ցնցումներ ապրեց, ապա այս բոլոր գործոնների ֆոնին, կարծում եմ, շատ լավ արդյունք  ունեցանք։ Այս գումարը շատ ավելի իրատեսորեն է ներկայացնում, արտացոլում ժողովրդի վստահությունը հիմնադրամի նկատմամբ։ – Եվ ավելի նպատակային կարող է ծախսվել, քան նախկինում։ Նախկինում գումարների ծախսման վերաբերյալ բացահայտումների ականատես եղանք։ – Այո, կարծում եմ, որ այս գումարը շատ ավելի նպատակային կծախսվի, վստահությունը հիմնադրամի նկատմամբ կաճի։ – Դուք ընդգծեցիք ռուսաստանյան օլիգարխիայի պասիվությունը այս դրամահավաքին։ Դա ինչո՞վ եք բացատրում, պայմանավորում։ – Որքանով որ ես գիտեմ, նրանք կոնկրետ հրաման են ստացել չմասնակցել Հայաստանին վերաբերող, նպաստող որևէ ակցիայի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դա վերևից եկած հրահանգ է եղել։ – Հրահանգ Սերժ Սարգսյանի՞ կողմից։ – Ոչ, դրանք հրահանգներ են եղել շատ ավելի բարձր ատյանների կողմից։ – Նկատի ունեք ռուսաստանյան շրջանակների՞ն, Ռուսաստանի իշխանությունների՞ն։ – Այո: – Իսկ Ձեր նշածը չե՞ք կարծում՝ ապացուցում է, որ նախկինում կատարված հանգանակությունները եղել են պարտադրաբար, կրել են ցուցադրական բնույթ։ – Այո, մենք գիտենք, որ դրամահավաքից առաջ մշտապես ֆորմալ հանդիպումներ էին լինում, բոլորին ասվում էր, թե ով որքան գումար պետք է  հանգանակի։ Չեմ կասկածում, որ նախկինում դրամահավաքին մասնակցած որոշ անձինք շատ-շատ կուզենային այս տարի էլ մասնակցել հանգանակությանը, շատ ավելի սիրալիր, ավելի սրտաբաց կերպով, բայց չեն կարողացել։ Բայց ես  սա էլ եմ համարում ժամանակավոր երևույթ և համոզված եմ, որ հաջորդ տարիներին այդ անձինք շատ ավելի մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ կմասնակցեն դրամահավաքին՝ հասկանալով, որ հիմնադրամը ստեղծվել է ու շարունակում է  գոյատևել հանուն Հայաստանի հզորացման։ Ռուսաստանյան օլիգարխների չմասնակցելը դրամահավաքին քաղաքական մանյովրներից, ճղճիմություններից շատ ավելի բարդ է։ Կրկնում եմ՝ իրենք պարզապես չեն կարողացել մասնակցել դրամահավաքին։ Մասնակցության պարագայում  իրենց շատ ավելի մեծ վտանգ է սպառնացել, քան իրենց քմահաճույքը։ Մասնակցությունը իրենց որոշելիքը չի եղել։ Դա էլ հավանաբար այն գինն է, որ պետք է վճարեն օտար պետությունում աշխատելու դիմաց։ Իրենք պետք է խաղան այդտեղի օրենքներով,  ու եթե ինչ-որ պահի հրահանգ է  իջնում այս կամ այն կերպ գործել, պետք է ենթարկվել դրան։ – Պարոն Սինանյան, այս տարի կտրուկ աճել է շարքային նվիրատուների թիվը, մոտ 25 տոկոսով։ Սա ինչի՞ արդյունք եք համարում։ – Այո, իմ ասածը հենց սա է։ Սա յուրօրինակ ինդիկատոր է, թե ժողովուրդը որքանով է վստահում  հիմնադրամին։ Հիմնադրամ ասելով մենք հասկանում ենք հենց Հայաստանը։ Սա է ամենակարևոր նշաձողը, որով պետք է չափենք հիմնադրամի հաջողությունը։ Կարծում եմ, որ հավաքված գումարը շատ ավելի նպատակային կծախսվի, իսկ հիմնադրամը արտառոց թափանցիկ ձևով կաշխատի ու էլ ավելի կմեծացնի իր հանդեպ վստահությունը, որ հանկարծ չլինի վիճակ, որ հիասթափություն լինի։    

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am