Հրապարակվել է ՌՈ պետի «զավեշտալի» հանձնարարականը (լուսանկար)

Հայտնվել է մի փաստաթուղթ, ըստ որի, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը հանձնարարական է տվել իր տեղակալներին, շտաբի պետին, կենտրոնական ապարատի բաժինների ու առանձին բաժանմունքների պետերին, ՌՈ տարածքային բաժինների ու բաժանմունքների պետերին՝ ներկայացնել իրենց ենթակա անձնակազմի այն զինծառայողների տվյալները, որոնք միմյանց հետ գտնվում են Հայ առաքելական եկեղեցու սահմանված կարգով քավոր-սանիկի, ամուսնության կամ մկրտության կարգավիճակում։ Այս մասին հաղորդում է hraparak.am- ը: Այդ տվյալներն անհրաժեշտ են, որպեսզի տոնական առիթներին Պնախարարի կողից խրախուսվեն նման կարգավիճակում գտնվող զինծառայողները։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ռազմական ոստիկանությունից, սակայն այդտեղից մեզ ուղղորդեցին ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն։ Այդտեղից էլ մեզնից գրավոր հարցում պահանջեցին։ Ի վերջո, հանձնարարականը մեզ պարզաբանեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման կապ ունեցող զինծառայողները չեն խրախուսվելու, նրանք խրախուսվում են բարեխիղճ աշխատանքի համար․ «Անձնակազմի վարչությունը փորձել է գտնել կապը, թե զորամասերում կա՞ արդյոք քավորսանիկական հարաբերություններ։ Մնացածը Ռազմական ոստիկանության սխալն է։ Բայց դա չի համապատասխանում իրականությանը։ Ռազմական ոստիկանության պետի սխալն է։ Սխալ է հասկացել գրության իմաստը։ Չեն կարող իրենց խրախուսել դրան համար»։ Արծրուն Հովհաննիսյանը նաեւ ավելացրեց, որ սրա հետ կապված դիմելու են Ազգային անվտանգության ծառայությանը՝ իմանալու, թե ո՞վ է հանրայնացնում անձնակազմին վերաբերող փաստաթուղթը։ Պարոն Հովհաննիսյանի համար նշենք, որ, եթե նման կարգավիճակ ունեցող անձինք խրախուսվեին, այսպես թե այնպես այն հանրայնացվելու է։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am