«Հայաստանում ի հայտ է եկել պետական և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ։Նայում ենք, որ բյուջեով կրթության վրա այսքան գումար ենք ծախսում, բայց իրականում ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց հերթին՝ ֆինանսավորում են բուհեր։ Ունենք մի իրավիճակ, երբ ուսանողը բուհն ավարտում է, գնում է որևէ գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, ասում են՝ դե, քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում, պետք է գաս մի հատ էլ մեր գերատեսչության բուհում սովորես, երբ քեզ դիպլոմ կտանք, այն ժամանակ էլ կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել։ Չեմ ուզում անդրադառնալ թեմային, թե կողմերից ով է ճիշտ, այս դիպլոմն ինչքանով է ապահովում այդ որակավորումը, ընդունողն ինչքանով է ճիշտ։ Ինձ համար միանշանակ է, որ այս գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում չպետք է լինի»,- «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պարզվում է, որ որևէ գերատեսչական բուհ ավելի հզոր բազա ունի, այդ գերատեսչական բուհն ուղղակի պետք է տանել բուհական համակարգ: Մենք պետք է կոնսոլիդացնենք, գիտությունը, հետազոտությունն ու կրթությունը դնենք նույն հարթության վրա։ Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա, իսկ մեր ուսանողների քանի՞ տոկոսն է ռեֆերատ գրում։ Քաղաքի կենտրոնում ավելի շատ ռեֆերատ վաճառող կրպակ կա, քան՝ ծխախոտ վաճառող կրպակ։ Քայքայումը սկսվում է այդտեղից։ Մենք պետք է մեր պահանջներն ավելացնենք:Պետք է սկսել միջազգայնացնել հայաստանյան բուհերը, այլ երկրներից ուսանողներ բերել՝ Հայաստանում ուսանելու: Դա մեր բուհական համակարգը ճգնաժամից հանելու, նոր ամբիցիաներ մեր առաջ դնելու հնարավորություն է տալիս »,-ասաց նա:
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը