«Հարգարժան նախարարներ, կոչ ենք անում քաղաքական դիվիդենտներ չհավաքել». PARA TV-ն Մխիթար Հայրապետյանին և Արսեն Թորոսյանին

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, իսկ քիչ ուշ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երեկ՝ նոյեմբերի 22-ին, իրենց ֆեյսբուքյան էջերում հաղորդագրություն են տարածել, թե իբր PARA TV-ում իրենց մասնակցությամբ հաղորդումները գրաքննության են ենթարկվել` քաղաքական նկատառումներից ելնելով, և այդ պատճառով եթեր չեն հեռարձակվել։ Տեղեկացնում ենք, որ այս հայտարարությունները հիմնված են բացառապես հարգարժան նախարարների երևակայության վրա և իրականության հետ չունեն որևէ աղերս։ Իրողությունն այն է, որ Արսեն Թորոսյանի հետ «Hard Talk» հեղինակային հաղորդումը ստացվել էր ձևաչափից դուրս, այսինքն՝ այն չէր համապատասխանում մեր հեռուստադիտողի ակնկալիքներին, որոնք ձևավորվել են նախորդ թողարկումների համատեքստում։ PARA TV-ում այս տեսակ որոշումները կայացնում է բացառապես պրոդյուսերը, ում հիմնական պարտականությունն է որակյալ եթերի ապահովումը, ինչն էլ իրավունք է տալիս չհեռարձակելու այն հաղորդումը, որը չի համապատասխանում որոշակի չափանիշների։ Ինչ վերաբերում է Մխիթար Հայրապետյանի, ինչպես նաև քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանի մասնակցությամբ նույն հաղորդման թողարկումներին, որոնք նկարվել են հաջորդող երկու օրերի ընթացքում, ապա նշենք, որ դրանք դեռևս մոնտաժված չեն, և որևէ մեկը դեռ չի էլ դիտել, ուստի, առավել անհեթեթ են դրանց վերաբերյալ այն ենթադրությունները, թե իբր ինչ-որ մարդիկ չեն հավանել այն և արգելել են եթեր հեռարձակել։ Հարգարժան նախարարներ, կոչ ենք անում քաղաքական դիվիդենտներ չհավաքել՝ անհիմն կերպով անուններ շահարկելու և դրանք մեր հեռուստաալիքի հետ կապելու միջոցով։ Հորդորում ենք նաեւ դադարեցնել ճնշումը ԶԼՄ-ների վրա և չխոսել մեզ հետ սպառնալիքի լեզվով, ինչը վստահաբար չի բխում ձեր և ձեր քաղաքական թիմի շահերից։ PARADIPLOMACY

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am