Ահազանգ՝շուկայում առկա կասկածելի լոլիկների մասին
Լոլիկի աճեցմամբ զբաղվող ֆերմերները մեր խմբագրության միջոցով ահազանգում են այս շուկայում տիրող կասկածելի իրողությունների վերաբերյալ։ Պարզվում է, որ Մեմանդարի՝ Հովտաշատի շուկայում ներկա պահին ներկրված 1 կգ լոլիկն արժե 350 դրամ, սակայն նրանք հավաստի տեղեկություններ ունեն, որ մաքսազերծված լոլիկի գինը մոտ 530-550 դրամ է կազմում, ինչը նշանակում է, որ ինչ-որ ներկրողներ ներմուծման տուրքեր չեն վճարում եւ կարողանում են ավելի ցածր գներով ապրանքն իրացնել։
