Ինչու՞ այս տարվա հեռուստամարաթոնին ավելի քիչ գումար հավաքվեց, քան՝ նախորդ տարի

Եվ այսպես, այս տարվա «Հեռուստամարաթոն-2018»-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար դոլար: Մինչդեռ, անցյալ տարի այս գումարը կազմել էր 12 մլն 505 հազար դոլար: Այս թվերը իրարից շատ չեն տարբերվում, սակայն կարևորը գումարի փոփոխության տրենդն է: Իսկ դա ի օգուտ այս տարվա ցուցանիշին չէ: Բայց թվում էր, թե Սփյուռքը «հեղափոխական» Հայաստանին ավելի շատ պիտի հավատար, քան՝ «հին» Հայաստանին: Սակայն պարզվում է, որ իրականությունը բոլորովին այլ է: Պարզվում է, որ Սփյուռքում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը դեռ չի փոխվել. մենք չենք ասում, թվերն են դա ցույց տալիս: Ավելին, վերջին տարատեսակ «բացահայտումները», ամենայն հավանականությամբ, ճիշտ հակառակ էֆեկտն են տվել: Հեղափոխությունը հնարավորություն է տալիսարմատական փոփոխությունների համար, բայց դա դեռ հարց է, թե այդ փոփոխությունները դեպի պրոգրես կտանե՞ն երկրիրը, թե հակառակը, այ սա է խնդիրների խնդիրը: Այստեղ են, որ սխալվում են և նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք հեղափոխությունը դիտարկում են որպես ի սկզբանե չարիք, և ներկայիս իշխանությունները, որոնք ապրիորի, հեղափոխությունը դիտարկում են որպես անհերքելի ձեռքբերում: Մինչդեռ, իրականությունը գտնվում է այս երկու տեսակետների արանքում, այն է՝ «հեղափոխությունը ոչ չարիք է, ոչ էլ՝ բարիք, այլ հնարավորություն է՝ արմատական փոփոխությունների համար»: Ճիշտ գործելու դեպքում, վերջնարդյունքում այն կդառնա «Բարիք», իսկ սխալ գործունեության դեպքում, դա կդառնա «Չարիք», և էլ ավելի վատ, քան՝ նախահեղափոխական շրջանն էր: Տվյալ պարագայում, հեռուստամարաթոնը «լակմուսյան» թղթի դեր կատարեց, ցույց տալով, որ մարդիկ, դեռ սպասողական վիճակում են գտնվում՝ հասկանալու համար, թե կարելի՞ է արդեն հավատալ պետությանը, թե՝ ոչ: Այս տարվա հեռուստամարաթոնի ցուցանիշները վկայում են՝ «Դեռ ոչ»: Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Սա պետք է մտորելու տեղիք տա, պետք է ազդակ լինի, պետք է հետևություն արվի, որպեսզի իրավիճակը փոփոխվի: Քանզի ինքնախաբեությունը կուսակցական պատկանելիություն չի ճանաչում, ճիշտ ու ժամանակին հետևություն չանելու դեպքում վատ վերջնարդյունք է ունենում, ինչը ցույց տվեցին այս տարվա ապրիլյան իրադարձությունները: zham.am Արտակ Հակոբյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am