Հայաստանի բանկերը ծնունդով Իրանից ՀՀ քաղաքացիներից պահանջում են փակել իրենց անձնական հաշիվները. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգությունէ հայտնում Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների կիրառման հետևանքով Հայաստանում բնակվող իրանահայերի համար առաջացած խնդիրների առնչությամբ։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում նոր բարդություններ և խտրական հարցեր է առաջացրել ծնունդով Իրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Վերջին օրերի ընթացքում Հայաստանի մի շարք բանկեր պահանջում են վերոնշյալ քաղաքացիներից` փակել իրենց անձնական բանկային հաշիվները: Ըստ էության՝ չի ապահովվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` օրենսդրությամբ նախատեսված իրավունքների իրացումը, ինչի արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվում են բանկային ծառայություններից օգտվելու հնարավորությունից, խախտվում են նրանց սահմանադրական իրավունքները, սահմանափակվում է նրանց տնտեսական գործունեությունը, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես Իրանում ծնված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի, այնպես էլ Իրան-Հայաստան տնտեսական կապերի և ակնկալվող ներդրումների ընդհանուր գործընթացի վրա։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կարևորում է հայրենադարձված մեր քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, համահայկական ներուժի համախմբումը, երկու երկրների ակտիվ տնտեսական ու ներդրումային ծրագրերի իրականացումը և պահանջում է ՀՀ կառավարությունից ու ՀՀ Կենտրոնական բանկից` հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել ՀՀ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումը: Միևնույն ժամանակ, մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել իրավական և քաղաքական դաշտում լուծումներ գտնելուն՝ ի շահ մեր հայրենակիցների»,– ասված է հայտարարությունում:

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am