Ստվերը ավելացել է, ներդրումները նվազել են 11 անգամ. Փաշինյանի կառավարության ձեռքբերումներն ըստ Բագրատյանի

Ես այս կառավարությունում կարող եմ աշխատել, թերեւս, միայն վարչապետ։ Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ (1993–1996 թթ) Հրանտ Բագրատյանը։ Նա Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկեց հիմնել ֆոնդային բորսա, որպեսզի ներդրողը գա, 5 ժամում գնի, ասենք, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը եւ հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերի, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ ՀՀ ԿԲ նախագահն ու ֆինանսների նախարարը տնտեսագետներ չեն, իսկ փոխվարչապետները, նրա խոսքով, կառավարելու համար հարմար կրթություն չունեն, իսկ «ստվերը» նվազելու փոխարեն ավելացել է։ Փաշինյանի կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխության մտադրության մասին։ 2019–ի բյուջեի նախագիծն ու նախորդ 6 ամիսների աշխատանքը հաշվի առնելով՝ կա՞ն նախադրյալներ տնտեսական հեղափոխության համար։ Տնտեսական հեղափոխություն ընդհանրապես չի լինում՝ դրանք էժան, ժողովրդի ականջին հաշվարկված բառեր են։ Տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, տնտեսությունը ռեւոլյուցիաներ չի սիրում, տնտեսությունը ավելի բարդ է, պետք է կարողանալ տնտեսությունը զարգացնել այնպես, որ երկար ժամանակում ստացվի որակական փոփոխություն։ Նախորդ իշխանությունները հայտարարեցին, որ թողնում են 7,5 տոկոս տնտեսական աճով երկիր, նոր իշխանությունները խոստանում են 4,9 տոկոս աճ։ Արդյո՞ք իրական թիվ է 7,5 տոկոսը, թե՞ տարբեր մանիպուլյացիաներով հաշվարկված եւ ի՞նչ է նշանակում 4,9 տոկոսը։ 7,5 տոկոսը նույնքան մանիպուլյացիա ունի, որքան 4,9 տոկոսը կունենա ապագայում։ Բայց հիմա 7,5 թվի պատասխանատուն ոչ թե նախորդ իշխանություններն են, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը վերանշանակել է ԱՎԾ–ի պետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ թիվը չի փոխվել։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի թիվն է։ Այնքանով, որքանով այս տարվա տնտեսական աճը՝ 10 ամսում 6 տոկոս, որը կտրուկ իջավ, որովհետեւ առաջին 4 ամիսը ընդհանրապես 10 տոկոս էր. սրա պատասխանատուն նույնպես Փաշինյանն է, նոր իշխանություններն են։ Մյուս տարվա մասին ասում են 4,9 տոկոս։ Այդ 4,9 տոկոսը վկայում է, որ ոչ միայն ոչ մի հեղափոխություն չկա, այլ որ աճի դինամիկա էլ չկա, անգամ էվոլյուցիա չկա, էլ չենք խոսում ռեւոլյուցիայի մասին։ Ստվերի դեմ պայքար հայտարարվեց, բայց հարկային եկամուտների եւ պետական տուրքերի հավաքագրումը ընդամենը 1,3 տոկոսով է ավելին նախատեսվածից։ Արդյո՞ք ստվերի դեմ պայքարն արդյունավետ չէ։ Ստվերի ցուցանիշը հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունն է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցությունը նոր՝ 2019–ի, Փաշինյանի բյուջեում իջնելու է, այսինքն ստվերը լինելու է ավելի շատ, քան թե նախորդ իշխանության ժամանակ, դա միանշանակ այդպես է։ Իհարկե, ես հակված չեմ ասելու, թե հարկային կամ ֆիսկալ քաղաքականությունը 2019–ին անպայման ավելի վատը կլինի։ Գուցե տնտեսության զարգացման կառուցվածքն այնպիսին է, որ ուզենար–չուզենար պիտի իջներ, բայց որեւէ տեղ գլուխ գովալու խնդիր չկա, թե ստվերը ավելի քիչ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ։ Այն մի փոքր ավելացել է։ Ինչի՞ հաշվին է ավելացել։ Ամեն ինչի։ Օրինակ, հենց թեկուզ նրա, որ փոքր բիզնեսը, որը նույն փողոցային առեւտուրն անում է, այնպես չի ճնշվում, ինչպես նախկինում էր։ Դա ստվեր է։ Հարկեր–ՀՆԱ հարաբերակցության վրա բացասական ազդեցություն է ունենում։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի՞ կրճատում ստվերը։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից անցել է 6 ամիս, ոչ մի քայլ դեռ արված չէ։ Կաշառակերության, տարբեր խարդախությունների միջոցով բյուջե են վերադարձել 12 միլիարդ դրամ՝ 25 միլիոն դոլար։ Եթե այդ թիվը վերցնենք, 2013–ին էլի բյուջե էին վերադարձնում, նույն կարգի թվեր են։ Ոչ մի կոռուպցիոն գործարք մեզ մոտ գոյություն չունի այս պահի դրությամբ։ Ձեր հայտարարած թիվը, որ ներդրումները նվազել են 11 անգամ, ԿԲ նախագահն ասաց, որ սխալ թիվ է։ Իսկապե՞ս 11 անգամ է նվազել։ Այո, իսկապես, ԿԲ նախագահը ավելի լավ է, թող թվին պատասխանի, եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա պատասխանում։ Նրա հետ պրոբլեմ կա, որովհետեւ նա մասնագիտությամբ տնտեսագետ չէ, նրան պրոբլեմ կա թվերը հասկացնելու առումով։ Չի կարելի նման հարցերին այսպես արձագանքել՝ մանիպուլյատոր է։ Մանիպուլյատորը ինքդ ես։ Վեր կաց բացատրիր, որ այդպես չէ։ Համաձայն վիճակագրության՝ առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները եղել են 100 միլիոն, երկրորդ եռամսյակում՝ 9 միլիոն դոլար։ 100–ը բաժանած 9–ի հավասար է 11–ի։

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am