Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից¸ եթե...

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ գուցե Հայաստանը սկսի մտածել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին,հայտնեց.«Հայաստանի իշխանությունները պետք է առաջնահերթ լավ գիտակցեն ՀՀ պետական շահերն և պահպանեն երկրի անվտանգությունը »: Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելը երկրորդական հարց է Հայաստանի համար՝ Պողոսյանն ընդգծեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ամենայն հավանականությամբ կմնա ներկայիս պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: «Այն իրավիճակը, որ մեզ մոտ ձևավորվել է, ինձ թույլ է տալիս մեծ հավանականությամբ կանխատեսում անել, որ դեկտեմբերի 6-ին չի ընտրվի ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Բելառուսի ներկայացուցիչը»,- նշեց Պողոսյանը և հավելեց, որ այդ պարագայում կշահի երրորդ երկրի ներկայացուցիչը՝ Յուրի Սեմերիկովը: «Գուցե դա եղել է Հայաստանի շահը՝ որևէ տեղ որևէ բան զիջելով՝ մեկ այլ բան շահենք:Նիկոլ Փաշինյանի ասածի մեջ կար նաև հետևյալ արտահայտությունը, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպիսի պարտականություններ ունի ՀԱՊԿ-ը մեր երկրի հանդեպ և ինչպիսի պարտականություններ ունենք մենք: Եթե գլխավոր քարտուղարի պաշտոնում չլինի մեր ներկայացուցիչը, և մենք հասկանանք, որ այնտեղ քաղաքականություն է փոխվել, և սրանից ավելի շատ ենք մենք շահել՝ գուցե հենց դա նպաստի մեր անվտանգության համակարգին»,- ասաց Թևան Պողոսյանը: Անդրադառնալով որոշ փորձագետների այն կարծիքին, թե ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակ է, շեշտեց, որ ոչ թե ճգնաժամային է, այլ մի իրավիճակ է, որտեղ Հայաստանը նպաստեց ՀԱՊԿ-ի զարգացմանը: «Եթե ՀԱՊԿ-ն ունի այն ինստիտուցիոնալ ընկալումը, որ ինքն իսկապես ուզում է դառնալ լուրջ կազմակերպություն, որին միջազգային այլ կազմակերպությունները կճանաչեն և կհարգեն, ապա պետք է հասկանա, որ Հայաստանը նպաստել է դրա հնարավորությանը։ ՀԱՊԿ-ը պետք է նաև հասկանա, թե ինչ ընթացիկ բացթողումներ ունի, որ, օրինակ՝ որևէ գլխավոր քարտուղար մահանա, ի՞նչ է լինելու, նորից հաջորդ երկրի ներկայացուցի՞չն է գլխավորելու։ Այդ գործընթացները գոնե կճշտեն, կհասկանան՝ ինչպես են անելու։ Այս բոլոր խոսակցություններից ինչ-որ քաղաքականություն է որոշվելու, որովհետև ՀԱՊԿ-ը կարող է կամ ավելի հզոր կոլեկտիվ ռազմաքաղաքական միավոր դառնալ, կամ հասկանալ, որ լիակատար այլ փիլիսոփայություն պետք է փոխվի այդ կառույցի մեջ, և ինչ-որ այլ լուծումներ կգտնեն։ Այդ հնարավորության դուռը բացել է Հայաստանը, ինչի համար բոլորը ՀԱՊԿ-ում պետք է շնորհակալ լինեն նրան»,- նկատեց Պողոսյանը: Վերջինս նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներն այդ հնարավորությունն օգտագործելու դեպքում կշահեն, իսկ եթե չօգտագործեն՝ ապա այն կմնա թույլ կազմակերպություն, ինչպիսին հիմա է:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Իրանը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ընկալում է որպես սպառնալիք Զապորոժիեի ԱԷԿ-ում իրավիճակը բարդ է․ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Խաղաղությունը չի կառուցվում ճշմարտությունը չտեսնելու վրա․ Սամվել դպիր Գրիգորյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Սարսափելի պարբերականությամբ շարունակվում են խաղաղ պայմաններում մահվան դեպքերը. քաղաքագետ 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է Արգենտինական հրավառություն․ Բրիասկո-Բալեկյանի դուբլն ու Ադորյանի հերթական գլուխգործոցը Կոտայքում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն «Պաշտպանությունն ամուր է, եթե կարողանում ենք անխոցելի պահել մեր խրամատը»․ Հասրաթյան ՌԴ-ում փոխում են չվերթների ժամանակացույցը Լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով․ Զելենսկի Պեսկով․ Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել Մոուրինյուն չի ներկայացել հետխաղյա ասուլիսին․ պատճառը հայտնի է Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի ԱԱ-ում Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան կողաշրջված հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ վիրավորներ կան Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Toyota»-ն և «Opel Corsa»-ն, կան վիրավորներ Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am